Վկային որպես տուժող ճանաչելու վերաբերյալ միջնորդության լուծումը հետաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակեց այսօր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Նիստի սկզբից դատավորը հայտնեց, որ դեռևս 2019 թվականին հոկտեմբերի 4-ին դատարան է ստացվել գործով վկա Բաբկեն Մկրտչյանի պաշտպան Զորայր Հարությունյանի դիումը՝ Մկրտչյանին տուժող ճանաչելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։
Պաշտպանը հայտնեց, որ 2008 թ․ մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով ներքին զորքերի ծառայող Բաբկեն Մկրտչյանն ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով հիմա հաշմանդամության երրորդ կարգ ունի։ Հայտնի է նաև, որ մարտի 1-ի մայր գործից անջատված մասով Մկրտչյանն ունի տուժողի կարգավիճակ։
Մեղադրող կողմը ներկայացնող դատախազները չառարկեցին։ Պաշտպանական կողմը նույնպես չառարկեց, սակայն հիշեցրեց, որ սույն գործով տուժող չի կարող լինել։ «Սույն գործով տուժող չի կարող լինել, բայց եթե որևէ մեկն ունի տուժողի դատավարական կարգավիճակ, ապա պաշտպանները չեն առարկում դրա դեմ», – ասաց պաշտպան Արամ Օրբելյանը։
Պաշտպան Խուդոյանը նշեց, որ նման իրավիճակում պետք է փաստել, որ արդեն 1․5 տարի է խախտված են տվյալ անձի իրավունքները։ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ընդգծեց, որ սույն գործը չի վերաբերում սպանությունների կամ մարմնական վնասվածք հասցնելու փաստերին, հետևաբար գործով տուժող չի կարաղ լինել։
Լսելով կողմերին՝ դատարանը գտավ, որ դատավարության այս փուլում հնարավոր չէ լուծել միջնորդությունը, քանի որ սույն գործով Մկրտչյանը դատակոչված է որպես վկա և պետք է ցուցմունք տա։ Դատարանը հետաձգեց միջնորդության լուծումը, քանի որ դրա համար անհրաժեշտ է անդրադառնալ գործի փաստական հանգամանքներին։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարը սկսել է կոշտ քաղաքականություն վարել. Auroranews-ին մանրամասեր են հայտնի դարձել
Auroranews-ի հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ նորանշանակ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը սկսել է կոշ...
Պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը դարձնել մինչև 63 տարեկան. ԼՀԿ
Հ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է բարձրացնել պայմանագրա...
Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այսօր Հայաստանում ամենաբարձրն է. Ալեն Սիմոնյան
Ըստ Ալեն Սիմոնյանի, այսօր Նիկոլ Փաշինյանն ունի ամենաբարձր վարկանիշը Հայաստանի Հանրապետությունում:Այսօր լրագրողների հետ զ...
4 տարի, 8 ամիս, 19 оր, 12 ժամ հետո Ադրբեջանը կարող է ՌԴ-ից պահանջել հեռանալ Արցախից
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը այսօր հերթական նիստում խորհրդարանի նախագահ Արարատ...