Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը միակողմանի ծառայում է Ադրբեջանին. Թագուհի Թովմասյան
Այսօր Ազգային ժողովում ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն անդրադարձավ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ճակատագրին և նշեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո ճանապարհը պետք է ապաշրջափակվի և գործի:
«Համահայկական ջանքերով կառուցված այս ավտոճանապարհը, ըստ էության, հիմա միակողմանի ծառայում է ապաշրջափակման խոստում տված Ադրբեջանին՝ ռուսական կողմի ուղեկցությամբ, և մեզ ոչինչ չի խանգարում, որ կարողանանք հասնել այս ավտոճանապարհների վերագործարկմանը՝ ևս ռուս խաղաղապահների ուղեկցությամբ»,-ասաց նա:
Թագուհի Թովմասյանը նշեց, որ Գեղարքունիքի ու հատկապես Վարդենիսի տարածաշրջանում մի շարք բիզնեսներ էին բացվել՝ նկատի առնելով այդ ճանապարհի գոյությունը: «Հիմա մի շարք բիզնեսներ, ըստ էության, հարվածի տակ են հայտնվել և կանգնած են փակման վտանգի առաջ, քանի որ, եթե ավտոճանապարհը չի գործում, հյուրանոցային տնտեսությունները, սննդի օբյեկտներ, ըստ էության, փակվելու են, քանի որ այդ հատվածը դառնալու է երկրի վերջը»,-ասաց նա:
Պատգամավորը հայտնեց նաև, որ իրեն դիմել են բազմաթիվ վարդենիսցիներ, մարտունեցիներ, ճամբարակցիներ, որոնք աշխատել են Արցախում և 70-80 կիլոմետրի տարածքը հատելու փոխարեն հիմա ստիպված 400-500 կմ են անցնում, որպեսզի հասնեն Արցախ աշխատանքի: Նա նշեց, որ հետևողական է լինելու նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի 9-րդ կետը գործի, Արցախը ևս պետք է ապաշրջափակվի:
Նմանատիպ հոդվածներ
Պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը դարձնել մինչև 63 տարեկան. ԼՀԿ
Հ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է բարձրացնել պայմանագրա...
Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այսօր Հայաստանում ամենաբարձրն է. Ալեն Սիմոնյան
Ըստ Ալեն Սիմոնյանի, այսօր Նիկոլ Փաշինյանն ունի ամենաբարձր վարկանիշը Հայաստանի Հանրապետությունում:Այսօր լրագրողների հետ զ...
4 տարի, 8 ամիս, 19 оր, 12 ժամ հետո Ադրբեջանը կարող է ՌԴ-ից պահանջել հեռանալ Արցախից
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը այսօր հերթական նիստում խորհրդարանի նախագահ Արարատ...
Ադրբեջանը` Հայաստանի դեմ հայց է ներկայացրել ՄԻԵԴ
Ադրբեջանի կառավարությունը հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Հայաստանի:Ադրբեջանական լրատվա...