Իշխանությունը միեւնույն ժամանակ պատժում է նաեւ Արարատ Միրզոյանին. Անի Սամսոնյան
Գյուղացի Համբոյի տունը կռիվ է ընկել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իշխանությունը վախեր է ցուցադրում Ազգային ժողովում Կորոնավիրուսի հետեւանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքների մասով։ Եվ հանձնաժողովը նախաձեռնող խորհրդարանական ընդդիմությանը ճնշելու համար իշխանությունը միեւնույն ժամանակ պատժում է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։
Կառավարությունը եւ իշխանական մեծամասնությունը երեւի թե ակնկալում էին, որ ԱԺ նախագահը կգործադրի բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցները հանձնաժողովի աշխատանքները տապալելու համար, որովհետեւ մեծամասնության կողմից դա քվեարկությամբ անելը մի տեսակ սիրուն չէր․ դա կլիներ ընդդիմության եւ ԼՀԿ-ի նախաձեռնած երկրորդ հանձնաժողովի տապալումը։
Բայց արի ու տես, թե որքան անբարյացակամ մարդիկ կան ԱԺ նախագահի նկատմամբ իշխանության ներսում։ Ափսոս․․․
Հանձնաժողովի աշխատանքները մեկնարկել են, շուտով մի նախնական ծավալուն հարցաշար կուղարկվի համապատասխան գերատեսչություններին։
Պահպանեք հանգստություն, տիկնա՛յք եւ պարոնա՛յք։ Ես ձեզ խոստանում եմ, որ սա լինելու 7-րդ գումարման Ազգային ժողովի ամենաարդյունավետ եւ նպատակային հանձնաժողովը»։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարը սկսել է կոշտ քաղաքականություն վարել. Auroranews-ին մանրամասեր են հայտնի դարձել
Auroranews-ի հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ նորանշանակ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը սկսել է կոշ...
Պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը դարձնել մինչև 63 տարեկան. ԼՀԿ
Հ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է բարձրացնել պայմանագրա...
Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այսօր Հայաստանում ամենաբարձրն է. Ալեն Սիմոնյան
Ըստ Ալեն Սիմոնյանի, այսօր Նիկոլ Փաշինյանն ունի ամենաբարձր վարկանիշը Հայաստանի Հանրապետությունում:Այսօր լրագրողների հետ զ...
4 տարի, 8 ամիս, 19 оր, 12 ժամ հետո Ադրբեջանը կարող է ՌԴ-ից պահանջել հեռանալ Արցախից
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը այսօր հերթական նիստում խորհրդարանի նախագահ Արարատ...