ՀՀ-ում համատարած գնաճ է. որտե՞ղ են կառավարության ներկայացուցիչները, որոնք պետք է պատասխան տան. Էնֆիաջյան
Ըստ ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի՝ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ՀՀ-ում համատարած գնաճ է արձանագրվել․ «Բուսական յուղը թանկացել է 44.3%-ով, շաքարավազը՝ 40.75-ով, ձուն՝ 26.4, կաթնամթերքը՝ 7.7, միրգը միջինը՝ 12, բանջարեղենը՝ 9.9, հացը՝ 7.9, ալյուրը՝ 12.5, խմիչքը, ծխախոտը՝ 6.8, ոչ պարենային ապրանքները՝ 5.5, դեղերը ևս թանկացել են, միջմարզային մի շարք ուղղությունների տրանսպորտի սակագինը 15-40 տոկոսով է թանկացել, իսկ ուղևորատոմսի գնի բարձրացմանը զուգահեռ որակի որևէ փոփոխություն չկա»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց Վ․ Էնֆիաջյանը։
Նրա խոսքով, բոլոր ձախողումների պատճառը ՀՀ իշխանությունների անպատասխանտու գործողություններն են․ «Որտե՞ղ են կառավարության պատկան մարմինների ներկայացուցիչները, որոնք պետք է պատասխան տան ստեղծված իրավիճակի համար»,- հացրեց պատգամավորը՝ հավելելով, որ այս ամենին պետք է հետևի պաշտոնանկությունները։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից հայրենիք վերադարձավ ևս 5 գերի
Ադրբեջանից Հայաստան վերադարձավ ևս 5 գերի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, գ...
Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել հինգ ռազմագերիների
Բաքվից արդեն օդ է բարձրացել ու Հայաստան է ուղևորվում ինքնաթիռ՝ հինգ ռազմագերիներով։ Այդ մասին 24News-ին հայտնել է Արցախի...
Ավինյանի գրասենյակը ոչ հաստատում է, ոչ հերքում գերիների վերադարձի մասին լուրը
Լրատվամիջոցներում տարածվել է տեղեկություն այն մասին, որ 20-ից ավելի գերի է վերադառնալու: Գերիների հնարավոր ժամանման վերա...
Վերադարձած գերիների թվում է նաև տեսանյութից հայտնի Էրիկը
Հայաստան վերադարձած 5 հայ գերիները Շիրակի մարզից են: Նրանց թվում է նաև գերիների մասին տեսանյութից հայտնի Էրիկը: «Գերիներ...