«Դուք պրոբլեմներ ունեք». Էդմոն Մարուքյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին
Իշխանական պատգամավոր Լուսինե Բադալյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց, որ իրենց ընդդիմադիր գործընկերները կառուցողական չեն․ «Առաջարկում եմ այսուհետ լինել ավելի կառուցողական. շոուներ անելու, մեկս մյուսին մեղադրելու փոխարեն մի քիչ ավելի շատ ժամանակ տրամադրենք բուն հարցերին։ Կարծում եմ՝ այդպիսով արդյունքն ակնհայտ կլինի»,- ասաց նա։ Անդրադառնալով Բադալյանի դիտողությանը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց․ «Ասում եք՝ մենք կառուցողական չենք։ Կներեք, որ խոշորացույցով ման գաք, մեզնից կառուցողական ուժ կգտնե՞ք։ Մենք կառուցողական չե՞նք, ի՞նչ շոու․ ես ուղղակի ապշած եմ։ Դուք ծայրահեղությունների մեջ եք։ Դուք պրոբլեմներ ունեք, անկեղծ»։ |
Նմանատիպ հոդվածներ
«Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ որոշվել է չեղարկել արտահերթ ընտրությունները
Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Հանդիպման արդյու...
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
«Դժոխքի կիրճ» օպերացիայի մասին. ինչպե՞ս էին Արցախում պլանավորել կանգնեցնել թշնամուն ու ով է մեղավոր, որ դա չստացվեց. WarGonzo
Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ WarGonzo նախագիծն այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումն...
Նոր սկանդալ. Թուրքիայում քարտեզ են հրապարակել և նշել, թե որ տարածքները պետք է դառնան իրենց երկրի մասը մինչև 2050 թվականը
Թուրքական գլխավոր հեռուստաընկերության՝ «TRT1»ի հաղորդավարը եթերում պատմել է, թե որ տարածքները պետք է դառնան Թուրքիայի մա...