ՏԵՍԱՆՅՈՒԹ.Նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն սկսեց աշխատանքը.մի քանի նկատառում. Հայկ Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում՝ տեսանյութին կից, գրել է․ «Քաղաքի ձեռք բերած նոր, կոմպակտ ավտոբուսների առաջին խմբաքանակն այսօրվանից սկսեց աշխատանքը:
26 համարի երթուղին, որը Աջափնյակի Լուկաշին թաղամասը քաղաքի կենտրոնով կապում է Նորք Մարաշի հետ, որոշակիորեն կթեթևացնի բնակիչների հոգսը: Առաջիկայում երթուղի դուրս կգան մնացած ավտոբուսները, նոր երթուղիների մասին լրացուցիչ կտեղեկացնենք:
Մի քանի նկատառում ունեմ ուղևորներին.
Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ:
Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։
Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու եւ հեռախոսով չխոսելու պահանջի մասին։
Սիրելի երևանցիներ, տրանսպորտի ռեֆորմը իր բնականոն ընթացքի մեջ է: Միասին բոլոր խնդիրները լուծելու ենք՝ հաջորդաբար»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տավուշյան մարտերի ժամանակ ազատագրված «Անվախ» դիրքն՝ այսօր
Տավուշյան մարտերի ժամանակ ազատագրված «Անվախ» դիրքը վերազինվում է: Banak News-ը ռեպորտաժ է ներկայացրել Հայաստանի հյուսիսա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր՝ թուրք-ադրբեջանական «Ձմեռ-2021» զորավարժություններից
Կարսում շարունակվում են թուրք-ադրբեջանական «Ձմեռ-2021» զորավարժությունները: Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը իր թ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինվորին ստիպել են ջնջել այն տեսանյութը, որում պատմում է զինվորների կեցության անմխիթար պայմանների մասին
Զինծառայող Անդրանիկ Պողոսյանն, ով տեսանյութ էր հրապարակել, որում պատկերված էր մեր սահմանային դիրքերում տեղադրված վրաններ...
Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որոնվում է տեսագրության մեջ պատկերված տղամարդը
Հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որոնվում է տեսագրության մեջ պատկերված տղամարդ...