Բայդենը կոչ է արել ազատ արձակել Նավալնուն և խոստացել կոշտ դիմակայություն ՌԴ-ի գործողություններին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փետրվարի 4-ին արտաքին քաղաքական հարցերով ծրագրային ելույթ ունենալով Պետդեպարտամենտում, հայտարարել է, որ ի տարբերություն Դոնալդ Թրամփի, կոշտ դիմակայություն կցուցաբերի Ռուսաստանի գործողություններին։
«Ես հստակ հասկացնել եմ տվել նախագահ Պուտինին, որ ի տարբերություն իմ նախորդի, օրերը, որ ԱՄՆ-ը կընկրկի Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների՝ մեր ընտրություններին միջամտության, կիբերհարձակումների, մեր քաղաքացիների թունավորման առջև, անցել են։ Մենք առանց վարանելու կստիպենք Ռուսաստանին վճարել և կպաշտպանենք մեր ժողովրդի կենսական շահերը»,-ասել է Բայդենը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը բախվում է ամերիկյան առաջնորդությանը վնաս հասցնելու Ռուսաստանի վճռկանությանը, ինչպես նաև Վաշինգտոնի հետ մրցակցելու Պեկինի աճող հավակնություններին։
Բայդենը նաև կոչ է արել ռուսական իշխանություններին անհապաղ ազատ արձակել բլոգեր, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին։
«Նավալնու քաղաքականապես մոտիվացված բանտարկությունը և հավաքների ազատությունը ճնշելու ռուսական իշխանությունների փորձերը ողջ միջազգային հանրության և մեզ մոտ խորը անհանգստություն առաջացնող հարց է։ Նավալնին ընտրվել է թիրախ այն պատճառով, որ ջրի երես է հանել կոռուպցիան։ Նա պետք է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակվի»,-ընդգծել է Բայդենը:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Դոնալդ Կուկ» նավը մտել է Վրաստանի տարածքային ջրեր
Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի «Դոնալդ Կուկ» (USS Donald Cook – DDG-75) նավը մտել է Վրաստանի տարածքայի...
Ես պարզ հասկացրեցի Պուտինին, որ այդ օրերն անցել են. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նախազգուշացրել է, որ անցել են այն օրերը, եր...
Դուք Փարիզում դեղին բաճկոնավորների հարցը լուծեք. Էրդողանը հայտարարել է, որ Արևմուտքը չպետք է միջամտի Թուրքիայի ներքին գործերին
ԱՄՆ-ն և եվրոպական երկրները չպետք է խառնվեն Թուրքիայի ներքին գործերին: Արևմուտքն ավելի լավ է ուշադրություն դարձնի իր սեփա...
Ուկրաինական ընդդիմությունը սկսում է ստորագրահավաք Զելենսկու հրաժարականի համար
«Ընդդիմության պլատֆորմ.Կյանքի համար» ( ОПЗЖ) ուկրաինական կուսակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք Ուկրաինայի նախագահ Վ...