ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Դոնալդ Կուկ» նավը մտել է Վրաստանի տարածքային ջրեր
Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի «Դոնալդ Կուկ» (USS Donald Cook – DDG-75) նավը մտել է Վրաստանի տարածքային ջրեր: Բաթումի նավահանգստում նավին դիմավորել են Վրաստանի ներքին գործերի նախարարության, սահմանային ոստիկանության առափնյա պաշտպանության վարչության տնօրեն, առաջին կարգի կապիտան, Ռամազ Պապիձեն և նույն վարչության ներկայացուցիչները:
Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, այցը ծառայում է ծովային ոլորտում ԱՄՆ-ի և Վրաստանի համագործակցության ամրապնդմանը:
ՆԳՆ-ում նշում են, որ նավի այցը Վրաստան իրականացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հանձնարարականների համապատասխան: COVID 19-ի հնարավոր տարածումը կանխելու նպատակով հանդիպումները կանցկացվեն հեռակա կարգով `տեսակոնֆերանսի ձևաչափով:
Arleigh Burke դասի կառավարվող հրթիռային կործանիչ «Դոնալդ Կուկը» մասնակցում է տարբեր առաքելությունների ԱՄՆ-ի վեցերրորդ նավատորմի գործողությունների տարածքում և նպաստում է Սևծովյան տարածաշրջանում ծովային անվտանգության պահպանմանը և աջակցում է ՆԱՏՕ-ի գործողություններին և առաքելություններին:
«Դոնալդ Կուկը» Վրաստանի տարածքային ջրերը կթողնի վաղը ՝ փետրվարի 6-ին, Վրաստանի առափնյա պաշտպանության ծառայության հետ պլանային ուսումնավարժության ավարտից հետո:
Նմանատիպ հոդվածներ
Ես պարզ հասկացրեցի Պուտինին, որ այդ օրերն անցել են. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նախազգուշացրել է, որ անցել են այն օրերը, եր...
Դուք Փարիզում դեղին բաճկոնավորների հարցը լուծեք. Էրդողանը հայտարարել է, որ Արևմուտքը չպետք է միջամտի Թուրքիայի ներքին գործերին
ԱՄՆ-ն և եվրոպական երկրները չպետք է խառնվեն Թուրքիայի ներքին գործերին: Արևմուտքն ավելի լավ է ուշադրություն դարձնի իր սեփա...
Շվեյցարիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո 6 մարդ է մահացել
Swissmedic գործակալությունը 63 հաղորդագրություն է ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո կողմնակի երևույթների մասին...
Ուկրաինական ընդդիմությունը սկսում է ստորագրահավաք Զելենսկու հրաժարականի համար
«Ընդդիմության պլատֆորմ.Կյանքի համար» ( ОПЗЖ) ուկրաինական կուսակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք Ուկրաինայի նախագահ Վ...