
Աղդամում պայթյունի հետեւանքով ադրբեջանցի զինծառայող է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են

Աղդամի շրջանում պայթյունի հետեւանքով զոհվել է ադրբեջանցի զինծառայող, եւս երկուսը վիրավորվել են, հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
Վիրավորները ներկայումս բժիշկների հսկողության տակ են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն: