Թրամփը ելույթով դիմել է ամերիկացիներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել ազգի առջև և ամփոփել է իր վարչակազմի աշխատանքը։ Նրա ելույթն ուղիղ եթերով հեռարձակվել է Սպիտակ տնից։
Քաղաքական գործիչը նշել է, որ մեկ տարի առաջ Միացյալ Նահանգները անկման մեջ էր, բայց հիմա այն դարձել է «աշխարհի ամենալավ երկիրը»։ Պետության ղեկավարը նշել է, որ երբ նա ստանձնեց պաշտոնը, «ինֆլյացիան ամենաբարձրն էր վերջին 48 տարվա ընթացքում»։
«Նրանք՝ դեմոկրատները քաոս ստեղծեցին։ Նրանք սարսափելի իրավիճակ ստեղծեցին ամբողջ աշխարհում։ Բայց հիմա դուք ունեք նախագահ, որը պայքարում է մեր երկրի օրինապահ, աշխատասեր ժողովրդի համար», - ասել է առաջնորդը։
Նա պնդել է, որ 11 ամսվա ընթացքում իր վարչակազմը ավելի շատ բանի է հասել, քան երկրի պատմության մեջ որևէ այլ վարչակազմ։ Թրամփը նշել է, որ բանակը դարձել է աշխարհում ամենահզորը, ծովով ԱՄՆ մտնող թմրանյութերի հոսքը նվազել է 94%-ով, և 50 տարվա ընթացքում առաջին անգամ Միացյալ Նահանգներից միգրանտների արտահոսք է եղել։ Ամերիկայի նախագահը իր ելույթում չի հիշատակել ո՛չ Ուկրաինայի, ո՛չ էլ Վենեսուելայի մասին։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը դեմ է Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված Թրամփի ծրագրին
Իրանը դեմ է Ադրբեջանի երկու հատվածները միացնող Հարավային Հայաստանով տարանցիկ միջանցք ստեղծելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի...
Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում փոխադարձ համագործակցության՝ ի նպաստ կայուն զարգացման. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում փոխադարձ համագործակցության՝ ի նպաստ կայուն զարգացման: Այս մասին հայտարարել է ՀՀ վ...
Հետաքրքիր է՝ էս մարդիկ լուսնից են իջել. Թունյանը մեկնաբանել է Ադրբեջանից բենզինի ներմուծումը
Ուրեմն, Ադրբեջանից ընդամենը 1.5 մլն դոլարի բենզին է ներկրվել Հայաստան, ոմանք մի վայնասուն են դրել՝ թե բա՝ էս ի՜նչ եք անո...
Կառավարությունը հերքում է քաղաքացիներին գումար բաժանելու մասին լուրերը
Սոցիալական մեդիայում, մասնավորապես ՏիկՏոկի նորաստեղծ էջերի միջոցով, տարածվում է կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր Կառա...