Այլ

Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 10 սանտիմետրով

Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 10 սանտիմետրով
2021 թվականի փետրվարի 2-ին Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 52 սանտիմետր բարձրության վրա։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայհիդրոմետ» ծառայությունից, նախորդ տարվա փետրվարի 2-ի…

2021 թվականի փետրվարի 2-ին Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 52 սանտիմետր բարձրության վրա։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայհիդրոմետ» ծառայությունից, նախորդ տարվա փետրվարի 2-ի համեմատ Սեւանի նիշը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 42 սանտիմետր բարձրության վրա։ Այս տարվա հունվարի սկզիբից մինչեւ փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 11 միլիոն 136 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւանա լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250