Ինչու՞ են ազատման դիմումներ գրել ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատի 4 անդամները. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 15 օր առաջ լուր տարածվեց, որ ԱԱԾ հակաահաբեկչական հատուկ ջոկատի՝ «Ալֆայի» հրամանատարը փոխվել է, և նոր տնօրենի գալով՝ ԱԱԾ-ից կադրային արտահոսք է սկսվել, ազատման դիմումներ են գրվել: Նոր հրամանատար Արարատ Հովհաննիսյանն ԱԺ հայտնի պատգամավոր Հայկ Սարգսյանի հովանավորյալն է:
Նախկին հրամանատարը հին աշխատող էր և որպես քաղաքական գործիք չէր ծառայի, ինչով էլ հենց պայմանավորված է եղել փոփոխությունը: Բայց այն ժամանակ ազատվողների մասին ինֆորմացիա չեղավ, և թվաց, թե թեման փակվել է: Պարզվում է, այս պատմությունը շարունակություն ունի:
«Ալֆայի» նոր հրամանատարին անձնակազմին ներկայացրել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանը: Նա իր խոսքում մի տարօրինակ միտք է հնչեցրել՝ եթե հարկ լինի, պետք է ձեր գործառույթներից դուրս գործողություններ էլ կատարեք: Երբ Հայրապետյանը հեռացել է, ջոկատի ծառայողները փորձել են նորանշանակ տնօրենից տեղեկանալ, թե այդ ինչ արտակարգ գործողությունների մասին է խոսքը:
Նոր հրամանատարը բացատրել է, որ հիմա իշխանությունը 6-7 հարյուր հոգանոց մոբիլ ջոկատ է ձևավորում, որը պետք է քաղաքական զարգացումների ժամանակ դուրս գա փողոց, ճնշի հանրային բողոքի ակցիաները: Եվ նորանշանակը նկատել է՝ տնօրենի տեղակալը, հավանաբար, դա նկատի ուներ, որ դուք՝ որպես պրոֆեսիոնալներ, պետք է մասնակցեք այդ ջոկատի գործողություններին, ներդրվեք այնտեղ և գործեք՝ պաշտպանելով իշխանություններին:
Այս հայտարարությունը զայրացրել է «Ալֆայի» հին ծառայողներին: Նրանք հայտարարել են, որ իրենք հակաահաբեկչական գործողությունների են սովոր և չեն մասնակցի իշխանություններին պաշտպանելու գործընթացին ու դուրս չեն գա ժողովրդի դեմ: Եվ այս խոսակցությունից հետո 4-5 հոգի ազատման դիմումներ են ներկայացրել: Մեզ ասացին, որ ազատման դիմում Են ներկայացրել «Ալֆայի» հրամանատարի երկարամյա ստաժով տեղակալը ու ևս 3 հոգի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Քիչ անց կհոսնքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 10 սանտիմետրով
2021 թվականի փետրվարի 2-ին Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 52 սանտիմետր բարձրության վրա։ Ինչպես «Արմենպրե...
Ինչո՞ւ են ադրբեջանցի զինծառայողները նման արագությամբ հետ հանձնվել, երբ մեր գերիների վերադարձի գործընթացը դանդաղ է. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը Ֆե...
Լարսի ռուսական կողմում 520 կուտակված բեռնատար կա
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձա...