Նավալնիի դատավարության ու նրան ազատազրկելու դատավճռից հետո տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ավելի քան 1000 մարդ է ձերբակալվել, որից 828-ը՝ Մոսկվայում. РБК
Փետրվարի 2-ին Մոսկվայում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի դատավարության ընթացքում, իսկ նրան ազատազրկելու որոշման հրապարակումից հետո տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո, ընդհանուր առմամբ, 1012 մարդ է ձերբակալվել, հաղորդում է РБК-ն՝ հղում անելով իրավապաշտպան «ОВД-Инфо» կազմակերպության հրապարակած տվյալներին:
Հաղորդվում է, որ ձերբակալվածների մեծ մասը Մոսկվայից են՝ 828 մարդ, որից շուրջ 350-ը դատարանի մոտից են ձերբակալվել:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին ազատազրկելու վերաբերյալ դատարանի որոշումից հետո Մոսկվայի կենտրոնում նրա աջակիցները տարբեր փողոցներ էին փակել ու փորձել կաթվածահար անել երթևեկությունը:
РБК հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ոստիկանությունը Ռուսասատնի մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիների է ձերբակալել:
Ձերբակալությունները սկսվել են Կրեմլի մոտակայքից: Ոստիկանության հրահանգով փակվել են Մոսկվայի մետրոպոլիտենի «Հեղափոխության հրապարակ», «Ալեքսանդրովյան այգի», «Թատերական» և մի շարք այլ կայարաններ: Ուժայինները փակել են նաև «Охотный Ряд» անվամբ առևտրի կենտրոնի մուտքը:
Ցուցարարներ են ձերբակալվել նաև Մոսկվայի մի շարք այլ փողոցներից
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է դարձել, թե որ երկիրը կվերածվի ռազմադաշտի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հնարավոր պատերազմի դեպքում
Նորվեգիայում ամերիկյան ներկայության ուժեղացումը բացասական հետևանքներ կունենա Օսլոյի համար: Այս մասին գրում է РИА Новости...
Ռուսական Mash-ի գլխավոր խմբագրի տեղակալը աշխատանքից հեռացել է հրապարակված լուրերի ֆոնին
Ռուսական Mash ինտերնետ ռեսուրսի գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Տիտովը հայտարարել է աշխատանքից ազատման մասին թելեգրամ ալի...
Մակրոնը Նավալնիի ազատազրկմանն անդրադարձել է ռուսերենով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, արձագանքելով ՌԴ-ում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ազատազրկման պայմանական ժամկետ...
ԱՄՆ և եվրոպական մի շարք երկրներ հանդես են եկել Նավալնիի ազատ արձակելու կոչով. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը կոչ է արել ՌԴ իշխանություններին ազատ արձակել բլոգեր, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնի...