Ինչո՞ւ են ադրբեջանցի զինծառայողները նման արագությամբ հետ հանձնվել, երբ մեր գերիների վերադարձի գործընթացը դանդաղ է. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, հունվարի 30-ին, ՀՀ ԱԱԾ-ի կողմից, Սյունիքի մարզի Տեղ գյուղի տարածքում ձերբակալված 2 ադրբեջանցի զինծառայողները, ռուսական կողմի միջնորդությամբ, այսօր փոխանցվել են Ադրբեջանին։
ՌԴ ՊՆ-ն նաև տեղեկացնում է, որ Վանք գյուղից Մաղավուզ են տեղափոխվել և ադրբեջանական կողմին հանձնվել 16 հիվանդներ (ադրբեջանցի)։
Պարզ հարց է առաջանում, ինչո՞ւ ենք այս մասին իմանում ՊՆ պաշտոնական կայքից։
Երկրորդ, Տեղ գյուղի հատվածում, ի՞նչ հանգամանքներում են հայտնվել, ապա ձերբակալվել 2 ադրբեջանցի զինծառայողները։
Երրորդ, ինչո՞ւ են ադրբեջանցի զինծառայողները նման արագությամբ հետ հանձնվել Ադրբեջանին այն պարագայում, երբ մեր գերիների ու ռազմագերիների հայրենադարձման գործընթացը բավականին դանդաղ է ընթանում։
Չորրորդ, ի՞նչ 16 հիվանդ ադրբեջանցիների մասին է խոսքը, երբվանի՞ց և ինչո՞ւ են գտնվել Վանք գյուղում, ապա ի՞նչ հանգամանքներում են փոխանցվել Ադրբեջանին։
Հինգերորդ, ինչո՞ւ հայկական համապատասխան կառույցներն անհրաժեշտ տեղեկատվություն չեն փոխանցել։
Կարող ե՞նք ենթադրել, որ իշխանությունը հանրությունից թաքցնելու, քողարկելու պատճառներ ունի։ Միանշանակ»:
Նմանատիպ հոդվածներ
Տեղումներ կլինեն. առաջիկա օրերի եղանակը՝ ՀՀ տարածքում
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 1-ի ցերեկը, 2-4-ը, 5-ի գիշերը, 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվար...
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է` հոսանքազրկումնր են լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Ինչու՞ են ազատման դիմումներ գրել ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատի 4 անդամները. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 15 օր առաջ լուր տարածվեց, որ ԱԱԾ հակաահաբեկչական հատուկ ջոկատի՝ «Ալֆայի» հրամանատարը փոխվ...
Արցախում արդեն 4-րդ բլոկ-մոդուլային ավանն են կառուցել ռուսական խաղապահների համար
Արցախում արդեն 4-րդ բլոկ-մոդուլային ավանն են կառուցել ռուսական խաղաղապահ ուժերի զինվորականների համար: Այս մասին հայտնում...