Անգելա Մերկելը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել ազատ արձակել ազատազրկման դատապարտված Ալեքսեյ Նավալնիին, հաղորդում է РИА Новости-ն:
«Ալեքսեյ Նավալնիի ազատազրկումը հեռու է իրավական պետության ցանկացած չափանիշից: Նավալնին պետք է անհապաղ ազատ արձակվի, և բռնության գործադրումը խաղաղ ցուցարարների նկատմամբ պետք է դադարեցվի»,- թվիթերում Մերկելի խոսքերն է մեջբերել Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերտը:
Նավալնիին ազատ արձակելու կոչեր էին արել նաև Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, եվրոպական տարբեր այլ երկրների դիվանագիտական կառույցներ:
Նման հայտարարությամբ հանդես է եկել նաև ԱՄՆ պետքարտուղարությունը: «ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Ալեքսեյ Նավալնիի իրական ժամկետով ազատազրկելու մասին որոշման ընդունմամբ և կոչ է անում Ռուսաստանի իշխանություններին ազատ արձակել նրան»,- հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով արևմտյան երկրների կոչերը, հայտարարել է, որ նրանք չպետք է միջամտեն ինքնիշխան պետության գործերին:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Սիմոնովյան դատարանը որոշում է կայացրել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի դեմ «Իվ Ռոշեի» գործով սահմանված 3.5 տարվա պայմանական ազատազրկումը փոխարինել իրական ժամկետով:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է դարձել, թե որ երկիրը կվերածվի ռազմադաշտի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հնարավոր պատերազմի դեպքում
Նորվեգիայում ամերիկյան ներկայության ուժեղացումը բացասական հետևանքներ կունենա Օսլոյի համար: Այս մասին գրում է РИА Новости...
Ռուսական Mash-ի գլխավոր խմբագրի տեղակալը աշխատանքից հեռացել է հրապարակված լուրերի ֆոնին
Ռուսական Mash ինտերնետ ռեսուրսի գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Տիտովը հայտարարել է աշխատանքից ազատման մասին թելեգրամ ալի...
Մակրոնը Նավալնիի ազատազրկմանն անդրադարձել է ռուսերենով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, արձագանքելով ՌԴ-ում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ազատազրկման պայմանական ժամկետ...
ԱՄՆ և եվրոպական մի շարք երկրներ հանդես են եկել Նավալնիի ազատ արձակելու կոչով. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը կոչ է արել ՌԴ իշխանություններին ազատ արձակել բլոգեր, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնի...