Ինչ են քննարկում ընդդիմության առաջնորդները. նոր մանրամասներ
Արդեն տեղեկացրել էինք, որ ընթանում է ընդդիմադիր վեց կուսակցությունների առաջնորդների հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում են նաեւ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։
Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ վեց լիդերները այս ձևաչափով առաջին անգամ չէ, որ հանդիպում են։ Քոչարյան, Սարգսյան, Ծառուկյան, Վանեցյան, Սաղաթելյան և Մանուկյան հանդիպում էլի է կայացել՝ պատերազմական գործողությունների ավարտից հետո։
Հերթական հանդիպումը որոշել են կայացնել Քոչարյանի Մոսկվա մեկնելուց առաջ, սակայն ինչպես մեզ հայտնի դարձավ հանդիպման ընթացքում ներքաղաքական հարցեր քննարկելուն զուգահեռ ընդդիմադիրներն իրենց առաջիկա քայլերի ու գործողությունների մասին քննարկումներ դեռ չեն իրականացնելու։
Արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշում չունեն։ Կուսակցություններից ՀՀԿ-ն, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանի կառավարմամբ ընտրությունների չի մասնակցելու, շարունակում է մնալ նույն տեսակետին, Քոչարյանը կրկնել է վերջին հարցազրույցում ասված մտքերը։ Ինչ վերաբերում է մյուս ուժերին, ապա նրանք ունեն հստակ որոշում վերսկսել հանրահավաքներն ու բողոքի գործողությունները։ Առայժմ Հայրենիքի փրկության ճակատը կշարունակի ղեկավարել Վազգեն Մանուկյանը, նրա փոփոխության հարցն օրակարգում չկա։
Նմանատիպ հոդվածներ
Այս պահին ընթանում է վեց առաջնորդների մասնակցությամբ հանդիպումը
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող, Ամիրյանի էլիտար շենքերից մեկում տեղակայ...
Քչերը գիտեն, որ Իլհամի և Նիկոլի բանավոր պայմանավորվածություններով փակվում է Ռուսաստանում Արցախի ներկայացուցչությունը. Մինասյան
Հայաստանում արդեն երկրորդ օրն է՝ հայհոյում են նիկոլական կուսակցության պատգամավորին, ով առաջարկել է մոռանալ, թե ով է սկսե...
Սերժ Սարգսյանը պատրաստ է. բեկումնային հանդիպում է սպասվում. Նրա կարծիքը չեն կիսում մյուսները. «Ժողովուրդ»
«Անցած շաբաթ նախատեսված ընդդիմադիր քաղաքական լիդերների հանդիպումը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, չի կա...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Այս նկարն արվել է հոկտեմբերի 4-ին, երբ հրթիռը պայթեց մեր տնից 20-25 մետր հեռավորության վրա. Լևոն Քոչարյան
Լևոն Քոչարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Այսօր դավաճանական խմբակի կարկառուն հողատուներից մեկը լրագրողի հետ զրույցում...