Թրամփի գրասենյակը իմփիչմենթի գործընթացի վերաբերյալ մանրամասներ է հայտնել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գրասենյակը հայտարարել է, որ փաստաբաններ Դեյվիդ Շոնը և Բրյուս Կաստոր կրտսերը կգլխավորեն վերջինիս իմփիչմենթի գործով իրավաբանական թիմը, փոխանցում է Axios-ը։
Թրամփը նոր նշանակումների մասին հայտարարել է իր թիմից երկու իրավաբանների՝ Դեբորա Բարբյեի և Բուտչ Բաուերսի՝ իրավաբանական թիմը լքելուց հետո: Հետագայում հայտնի է դարձել, որ Թրամփին լքել են ևս երեք իրավաբաններ՝ վերջերս թիմին միացած Ջոշ Հովարդը, ինչպես նաև Ջոնի Գեսերը և Գրեգ Հարիսը:
ԱՄՆ նախկին առաջնորդի գրասենյակի հայտարարության մեջ նշվում է, որ Դևիդ Շոնն «արդեն համագործակցել է 45-րդ նախագահի և այլ խորհրդականների հետ՝ առաջիկա դատաքննությանը նախապատրաստվելու շրջանակներում», ինչպես նաև, որ փաստաբանները իմփիչմենթը հակասահմանադրական են համարում:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Կոնգրեսի շենքում անկարգություններ հրահրելու մեղադրանքով հունվարի 13-ին 232 կողմ և 197 դեմ ձայներով Թրամփի նկատմամբ իմփիչմենթ է հայտարարել:
Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները, չընդունելով նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ հաղթանակ է տարել դեմոկրատ Ջո Բայդենը, ներխուժել էին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ փորձելով թույլ չտալ արդյունքների վերջնական հաստատումը Սենատի կողմից: Անկարգությունների հետևանքով 5 մարդ է սպանվել:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է դարձել, թե որ երկիրը կվերածվի ռազմադաշտի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հնարավոր պատերազմի դեպքում
Նորվեգիայում ամերիկյան ներկայության ուժեղացումը բացասական հետևանքներ կունենա Օսլոյի համար: Այս մասին գրում է РИА Новости...
Էրդողանը որոշել է փոխել Թուրքիայի սահմանադրությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պետք է նոր սահմանադրություն մշակել։ Տեղեկությունը հայտնում է Dai...
ԱՄՆ-ը պատասխանել է՝ Ռուսաստանում բողոքի ցույցերին իր մասնակցության մասին մեղադրանքներին
ԱՄՆ-ն պատասխանել է՝ Ռուսաստանում չարտոնված բողոքի ակցիաներին իր մասնակցության մասին մեղադրանքներին՝ հայտարարելով, որ Վաշ...
«Հեզբոլլահ»-ի մարտիկները Լիբանանում իսրայելական անօդաչու թռչող սարք են խոցել
Լիբանանյան «Հեզբոլլահ» կուսակցությունը հայտարարել է Լիբանանի տարածքում անօդաչու թռչող սարքի խոցման մասին, հաղորդում է ռո...