Տիգրան Ավինյանի 3 մլն դրամ արժողությամբ ժամացույցն ու Սյունիք այցը. Անի Կաղինյան
Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում նշում է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը 3 մլն դրամ արժողությամբ ժամացույց է կապում և հենց դրանով էլ գնացել է Սյունիք՝ իրենց տները կորցրած մարդկանց հետ հանդիպման։ Գրառումը՝ ստորև․
«Սա Ավինյանն է իր 3 000 000 ՀՀ դրամ արժողությամբ ժամացույցով (6 000$)։ Սրանք ըստ նիկոլապաշտների այն նույն ազնիվ, անկաշառ, փողոցից եկած մաքրամաքուր տղաներն են, որոնք եկել են Հայաստանը փրկելու։
Սա այս թանկարժեք ժամացույցը կապել է գնացել չարքաշ, աշխատավոր, սահմանապահ Որոտանի և Շուռնուխի գյուղացիների դիմաց կանգնել լոլոներ է պատմում կենտրոնական իշխանության մասին, թե ոնց զորքին նահանջ, նահանջ հրամայելով, 150 կմ բերեցին ու հասցրին այս մարդկանց տան շեմին։
Ա՛յ տղա դու բացատրի մեզ բոլորիս, թե ինչպե՞ս հարստացար, ինչպե՞ս ես ձեռք բերել թանկարժեք ժամացույցդ, ի՞նչ ցոփ ու շվայտ կյանքով ես ապրում, ինչքանո՞վ խուրդեցիք Արցախը, հիմա էլ փորձում եք դա անել Սյունիքի հետ»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից հայրենիք վերադարձավ ևս 5 գերի
Ադրբեջանից Հայաստան վերադարձավ ևս 5 գերի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, գ...
Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել հինգ ռազմագերիների
Բաքվից արդեն օդ է բարձրացել ու Հայաստան է ուղևորվում ինքնաթիռ՝ հինգ ռազմագերիներով։ Այդ մասին 24News-ին հայտնել է Արցախի...
Ավինյանի գրասենյակը ոչ հաստատում է, ոչ հերքում գերիների վերադարձի մասին լուրը
Լրատվամիջոցներում տարածվել է տեղեկություն այն մասին, որ 20-ից ավելի գերի է վերադառնալու: Գերիների հնարավոր ժամանման վերա...
Փրկարարները հայտնաբերել են կորած 15-ամյա երեխայի դին
Հունվարի 30-ին, ժամը 20։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Պրի...