Աշխարհի երկրների պետական պարտքը նախորդ տարի ավելացել է ՀՆԱ-ի 97,6%-ով
Պետական պարտքի ծավալը ողջ աշխարհում 2020 թվականին մեծացել է հասնելով ՀՆԱ-ի 97,6 տոկոսի՝ նախորդ տարվա 83,5 տոկոսի համեմատ: Այս մասին վկայում են Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալները:
Պարտքի ընդհանուր գումարը ԱՄՆ դոլարով հաշվարկված կազմում է 89,6 տրիլիոն: Միևնույն ժամանակ նշվում է, որ 2021 թվականին պարտքի համընդհանուր ծավալը կանխատեսվում է մինչև ՀՆԱ-ի 99,5 տոկոսի չափով:
«Բյուջետային աջակցության համաշխարհային միջոցառումները 14 տրիլիոն դոլարի չափով նպաստում են կյանքեր փրկելուն և գոյատևման միջոցների պահպանմանը, ինչպես նաև մեղմացնում են համավարակի հետևանքները արտադրության ծավալի և սպառման ոլորտում»,- ասվում է հիմնադրամի տեղեկագրում:
Ընդգծվում է, որ անհրաժեշտ է բյուջեի հուսալի միջնաժամկետ չափանիշներ մշակել, հատկապես պարտքի մեծ մակարդակ ունեցող երկրներում: Որպես նման ռազմավարության առանցքային տարր նշվում են հարկային բարեփոխումները:
Պետական պարտքի զգալի աճ անցյալ տարի հատկապես նկատվել է զարգացած երկրներում, որոնք կարող են միջոցներ ներգրավել ցածր տոկոսադրույքներով:
ԱՄՆ պետական պարտքը 2020 թվականին հասել է ՀՆԱ-ի գրեթե 129 տոկոսի՝ նախորդ տարվա 108 տոկոսի համեմատ: ԱՄՀ-ն այս տարի պարտքի հետագա աճը կանխատեսում է մինչև ՀՆԱ-ի 132,5 տոկոսի չափով:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից հայրենիք վերադարձավ ևս 5 գերի
Ադրբեջանից Հայաստան վերադարձավ ևս 5 գերի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, գ...
Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել հինգ ռազմագերիների
Բաքվից արդեն օդ է բարձրացել ու Հայաստան է ուղևորվում ինքնաթիռ՝ հինգ ռազմագերիներով։ Այդ մասին 24News-ին հայտնել է Արցախի...
Ավինյանի գրասենյակը ոչ հաստատում է, ոչ հերքում գերիների վերադարձի մասին լուրը
Լրատվամիջոցներում տարածվել է տեղեկություն այն մասին, որ 20-ից ավելի գերի է վերադառնալու: Գերիների հնարավոր ժամանման վերա...
Փրկարարները հայտնաբերել են կորած 15-ամյա երեխայի դին
Հունվարի 30-ին, ժամը 20։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Պրի...