Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանն ազատ է արձակվել
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Իսրայել Հակոբկոխյանն ազատ է արձակվել, նրա ձերբակալման որոշումը ճանաչվել է ոչ իրավաչափ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբան Գոռ Սաղոյանը` հավելելով, որ քիչ անց Հակոբկոխյանը ազատության մեջ կլինի:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին քաղաքացիները Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Կառավարության շենքի մոտ որտեղ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու քաղաքացիների միջև, մի խումբ անձինք փորձել են մուտք գործել շենք։
Այս դեպքից հետո երկու տասնյակից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել, որոնց թվում՝ Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Իսրայել Հակոբկոխյանը, Տիգրան Չոբանյանը և Վահագն Չախալյանը բերման են ենթակվել։ Նրանք ձերբակալվել են, եւ նրանց շենք-շինություն զավթելու փորձ կատարելու մեղադրանք է առաջադրվել:
Ձերբակալված 5 անձինք այս պահին ազատ են արձակվել:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից հայրենիք վերադարձավ ևս 5 գերի
Ադրբեջանից Հայաստան վերադարձավ ևս 5 գերի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, գ...
Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել հինգ ռազմագերիների
Բաքվից արդեն օդ է բարձրացել ու Հայաստան է ուղևորվում ինքնաթիռ՝ հինգ ռազմագերիներով։ Այդ մասին 24News-ին հայտնել է Արցախի...
Ավինյանի գրասենյակը ոչ հաստատում է, ոչ հերքում գերիների վերադարձի մասին լուրը
Լրատվամիջոցներում տարածվել է տեղեկություն այն մասին, որ 20-ից ավելի գերի է վերադառնալու: Գերիների հնարավոր ժամանման վերա...
Փրկարարները հայտնաբերել են կորած 15-ամյա երեխայի դին
Հունվարի 30-ին, ժամը 20։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Պրի...