Ժամը 17։30-ի դրությամբ, Արագածի, Քաջարանի, Գավառի տարածաշրջաններում, Տիգրանաշենի ոլորաններում և Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 17։30-ի դրությամբ, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Սիսիան-Գորիս ավտոճանապարհի՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Տաթևի խաչմերուկ հատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է։
Արագածի, Քաջարանի, Գավառի տարածաշրջաններում, Տիգրանաշենի ոլորաններում և Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Ապարանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր, Կոտայքի տարածաշրջանում (Չայնի կոչվող հատված) նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։
Վարդենիսի տարածաշրջանում բուք է։
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Մեղրու լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար
երթևեկելի է միայն անվաշղթաների օգտագործմամբ։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական կողմի վերադարձրած 30 զինծառայողների դիերն անճանաչելի են եղել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն. Արցախի ԱԻՊԾ
Երեկ, հունվարի 23-ին ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքներ էին իրականացրել Վարանդայի(Ֆիզու...
Արցախում ամսվա ընթացքում մեկ շաբաթ կամ 10 օր պետական պաշտոնյաները պետք է սահման պահեն. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի անվտանգության խորհուրդը քննարկում է պետական պաշտոնյաներին եւս սահմանային ծառայության մ...
Այս տարվա 1-ին կիսամյակում երկրում աղքատության ցուցանիշը կհասնի մոտ 30 տոկոսի. հնարավոր է՝ թոշակների, աշխատավարձերի, նպաստների ուշացումներ լինեն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է «Մասնագետների համոզմամբ, ճգնաժամային իրավիճակը, որն ուղղակիորեն պայմանավորված էր կորոնավիրուսով,...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 173 նոր դեպք
Երեկ կատարվել է 1767 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 173 նոր դեպք: Այս մասին հայտ...