Հասարակություն

Վրաստանում շուրջ 200 ռեստորան 24-ժամյա գործադուլ են հայտարարել

Վրաստանում շուրջ 200 ռեստորան 24-ժամյա գործադուլ են հայտարարել
«24-ժամյա գործադուլի միջոցով մենք ուզում ենք ցույց տալ պետությանը, թե դա ինչպես կանդրադառնա երկրի վրա, եթե ռեստորանները չկարողանան աշխատել»,- «Գրուզիյա օնլայն»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել…

«24-ժամյա գործադուլի միջոցով մենք ուզում ենք ցույց տալ պետությանը, թե դա ինչպես կանդրադառնա երկրի վրա, եթե ռեստորանները չկարողանան աշխատել»,- «Գրուզիյա օնլայն»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Վրաստանի Ռեստորանների ասոցիացիայի ղեկավար Շոթա Բուրջանաձեն՝ այսօր նախատեսված ակցիայի կապակցությամբ:

Նրա խոսքով՝ ակցիայի նպատակն է կառավարությանը ցույց տալ, որ այս հատվածի փակումը՝ «մահը»,  խնդիր կդառնա ոչ միայն կառավարության, այլ նաև բնակչության համար:

«Մենք կառավարությունից ամենապարզ պահանջն ունենք: Մենք օգնություն չենք խնդրում, սուբսիդիաներ չենք խնդրում: Մենք ցանկանում ենք շարունակել աշխատանք ապահովել մեր ոլորտում աշխատող 250,000 մարդու համար և ազատել պետության բեռը, որը պարտավորվել է 200 լարի վճարել այդ մարդկանց օգնելու համար»,- ասել Շոթա Բուրջանաձեն:

Այսօր մինչև 200 ռեստորանի ներկայացուցիչներ մտադիր են հավաք անցկացնել Վրաստանի կառավարության առաջ:

Նշվում է նաև, որ Թբիլիսիի շուրջ 200 ռեստորաններ 24 ժամով փակելու են առաքման ծառայությունը:

Նմանատիպ հոդվածներ

Ադրբեջանական կողմի վերադարձրած 30 զինծառայողների դիերն անճանաչելի են եղել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն. Արցախի ԱԻՊԾ

Երեկ, հունվարի 23-ին ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքներ էին իրականացրել Վարանդայի(Ֆիզու...

Այս տարվա 1-ին կիսամյակում երկրում աղքատության ցուցանիշը կհասնի մոտ 30 տոկոսի. հնարավոր է՝ թոշակների, աշխատավարձերի, նպաստների ուշացումներ լինեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է «Մասնագետների համոզմամբ, ճգնաժամային իրավիճակը, որն ուղղակիորեն պայմանավորված էր կորոնավիրուսով,...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250