Ռուս խաղաղապահները սկսել են երթով շարժվել դեպի ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի տեղակայման տարածք
Ռուս զինծառայողները սկսել են հաստիքային տեխնիկայով երթը դեպի ԼՂ-ի Քիյամադդինլի շրջան, որտեղ կտեղակայվի Արցախյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնը, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Ստեփանակերտ քաղաքում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման կետում մի քանի օրվա ընթացքում զինծառայողներն ուսումնասիրել են համատեղ կենտրոնի կառուցվածքը, նշանակությունը, խնդիրներն ու գործառույթները, աշխատանքի կազմակերպման կարգը, ինչպես նաև այն երկրի մշակույթը, ավանդույթներն ու առանձնահատկությունները, որի տարածքում նրանք պետք է կատարեն խնդիրները, ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։
Ինչպես նշվում է, համատեղ կենտրոնի անձնակազմը, որը հավասարապես ներկայացված է ռուսական և թուրքական կողմերից, կիրականացնի իրավիճակի մոնիտորինգ և անօդաչու թռչող սարքերի միջոցով հրադադարի ռեժիմի վերահսկման առաջադրանքեր:
Նմանատիպ հոդվածներ
Գելենջիկի «պալատի» սեփականատերը գտնվել է
Բիզնեսմեն Արկադի Ռոտենբերգը Mash Telegram-ալիքի հետ զրույցում ասել է, որ Գելենջիկում գտնվող «պալատն» իրեն է պատկանում։&n...
Գիշերվանից «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի մեքենաները գործի մեջ են
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ գիշերվանից ԵԱՍՄ մեքենաները գործի մեջ են: «Նախ՝...
ՌԴ ԱԻՆ սակրավորները մոտ 15 500 պայթուցիկ իր են վնասազերծել Լեռնային Ղարաբաղում
Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության սակրավորները Լեռնային Ղարաբաղում աշխատելու ընթացքում ուսումնաս...
Ադրբեջանը 30 հայ զինծառայողի դի է հանձնել. անհետ կորած զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյան
Ադրբեջանական կողմը 30 զինծառայողի դի է հանձնել, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է անհետ կորած զինծառայողի հորեղբայր Արսեն...