ՌԴ–ում գտնվող հայ միգրանտները մյուսների համեմատ ավելի շատ գումար են ուղարկել հայրենիք
Ռուսաստանում գտնվող աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումները դեպի Հայաստան 2020 թվականի հուլիս-սեպտեմբերին կտրուկ աճել են կորոնավիրուսային սահմանափակումների մեղմացման արդյունքում։ Դրա վկայությունն են ՌԻԱ Նովոստիի հաշվարկները, որոնք արվել են Ռուսաստանի բանկի տվյալների հիման վրա։
Կորոնավիրուսի տարածումը բացասաբար է անդրադարձել նախորդ տարվա երկրորդ եռամսյակի փոխանցումների դինամիկայի վրա։ Այն ժամանակ ԱՊՀ երկրների մեծ մասի դեպքում ցուցանիշը նվազել էր, բացի Հայաստանից (առաջին եռամսյակի համեմատ աճը 4,4% է կազմել) և Ուզբեկստանից (18,8% աճ)։ Դրամական փոխանցումները դեպի Ադրբեջան նվազել են 16%-ով, դեպի Բելառուս՝ 18%-ով, դեպի Ղազախստան՝ 26%-ով, դեպի Ղրղըզստան՝ 1%-ով, դեպի Մոլդովա՝ 11,4%-ով, դեպի Տաջիկստան՝ 4,7%-ով, դեպի Ուկրաինա՝ 8%-ով, դեպի Թուրքմենստան՝ 28,5%-ով։
Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների մեղմացման ֆոնին իրավիճակը սկսել է կարգավորվել։ Երկրորդ եռամսյակի համեմատ հատկապես աճել են փոխանցումները դեպի Ուզբեկստան՝ 28,7%-ով (927,7 միլիոն դոլար)։ Դեպի Հայաստան փոխանցումներն էլ ավելացել են 27,3%–ով` հասնելով 162,8 միլիոն դոլարի, դեպի Տաջիկստան` 25,7%-ով (425,5 միլիոն դոլար)։
ԱՊՀ այլ պետությունների դեպքում աճն ավելի համեստ է եղել՝ Ադրբեջան է ուղարկվել 22,9%-ով շատ գումար (204,5 միլիոն դոլար), Ղազախստան՝ 20%-ով շատ (25,7 միլիոն դոլար), Ղրղըզստան՝ 21%-ով շատ (500,3 միլիոն դոլար), Մոլդովա՝ 4,4%-ով շատ (83,7 միլիոն դոլար), Ուկրաինա՝ 7,7%-ով շատ (235,6 միլիոն դոլար)։ Երրորդ եռամսյակում նվազել են միայն դեպի Բելառուս և Թուրքմենստան փոխանցումները, առաջինի դեպքում` 0,6 տոկոսով (86,3 մլն դոլար), երկրորդի դեպքում` 80 տոկոսով (0,1 մլն դոլար):
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական կողմի վերադարձրած 30 զինծառայողների դիերն անճանաչելի են եղել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն. Արցախի ԱԻՊԾ
Երեկ, հունվարի 23-ին ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքներ էին իրականացրել Վարանդայի(Ֆիզու...
Արցախում ամսվա ընթացքում մեկ շաբաթ կամ 10 օր պետական պաշտոնյաները պետք է սահման պահեն. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի անվտանգության խորհուրդը քննարկում է պետական պաշտոնյաներին եւս սահմանային ծառայության մ...
Այս տարվա 1-ին կիսամյակում երկրում աղքատության ցուցանիշը կհասնի մոտ 30 տոկոսի. հնարավոր է՝ թոշակների, աշխատավարձերի, նպաստների ուշացումներ լինեն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է «Մասնագետների համոզմամբ, ճգնաժամային իրավիճակը, որն ուղղակիորեն պայմանավորված էր կորոնավիրուսով,...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 173 նոր դեպք
Երեկ կատարվել է 1767 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 173 նոր դեպք: Այս մասին հայտ...