Քաշաթաղցիները կհանդիպեն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ
Կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնող քաշաթաղցիները չորեքշբթի օրը՝ փետրվարի 3-ին, կհանդիպեն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Քաշաթաղի շրջանի Հայկազյան համայնքի ղեկավարը:
Նա նշեց, որ հանդիպել է վարչապետի օգնականի հետ, որն ասել է, որ չորեքշաբթի օրը կհանդիպեն փոխվարչապետի հետ՝ քննարկելու իրենց խնդիրները:
«Ուրիշ հարցերի չենք պատասխանի, քանի չենք զրուցել կառավարության ներկայացուցիչների հետ: Կառավարությունը ստեղծել է աշխատանքային խումբ՝ մեր խնդիրներով զբաղվելու համար»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր կառավարության մոտ բողոքի ակցիա էին իրականացնում Արցախի Քաշաթաղի համայնքի բնակիչները, որոնք պահանջում էին իրենց ապահովել տանիքով: Նրանք նշում էին, որ իրենց բռնի ուժով են հանել իրենց տներից, և իրենք պետությունից նպաստ չեն ուզում ստանալ, ուզում են համարժեք փոխհատուցում՝ իրենց կորցրածի դիմաց, գնել բնակարաններ՝ դառնալով գյուղացիներ:
Նմանատիպ հոդվածներ
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
«Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ որոշվել է չեղարկել արտահերթ ընտրությունները
Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Հանդիպման արդյու...