Ֆրանսիան փակում է սահմանները ԵՄ-ի սահմաններից դուրս ժամանող բոլոր քաղաքացիների համար
Ֆրանսիայի իշխանությունները կորոնավիրուսի շարունակվող տարածման պատճառով արգելել են մուտքն ու ելքը բոլոր նրանց համար, ովքեր ծրագրում են մեկնել Եվրամիության սահմաններից դուրս երկրներ կամ էլ ժամանել այնտեղից: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ժան Կաստեքսը։
«Ֆրանսիայի սահմանով ԵՄ-ի սահմաններից դուրս բոլոր մուտքերն ու մեկնումներն արգելված են, բացառությամբ հատուկ հանգամանքների։ Այդ միջոցառումն ուժի մեջ է մտնում կիրակի օրը՝ ժամը 00։00-ից։ Ֆրանսիայի սահմաններից դուրս բոլոր ուղևորությունները ԵՄ երկրներ հնարավոր են միայն ՊՇՌ-ի բացասական թեստով, բացի սահմանամերձ տարածքներում ապրող աշխատակիցներից»,- ասել է վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժերից հետո Խորվաթիայում անդունդներ են հայտնվել
Խորվաթիայի կենտրոնական մասում ուժգին երկրաշարժից հետո ստորգետնյա ցնցումները չեն դադարում, դրանց արդյունքում ձևավորվում ե...
Լուկաշենկոն պատմել է, թե որտեղ է սովորելու իր կրտսեր որդին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի ցանկանում, որ իր կրտսեր որդին՝ Նիկոլայ Լուկաշենկոն, ինչպես և...
Բայդենը Պուտինի հետ զրույցում Նավալնիին ազատ արձակելու կոչ է արել
Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ կոչ է արել ազատ...
Թունիսի նախագահի աշխատակազմի ղեկավարը կորցրել է տեսողությունը և տեղափոխվել հոսպիտալ՝ նախագահին ուղղված ծրարը բացելուց հետո
Թունիսի նախագահ Կաիս Սաիդի վարչակազմը հայտնել է Կարֆագենյան պալատ ընդունված նամակի հետ կապված միջադեպի մանրամասները, որը...