Վրաստանում «հանգստյան օրվա կարանտին» կսահմանեն
Վրաստանում խանութների եւ հասարակական տրանսպորտի աշխատանքի վերսկսումից հետո «հանգստյան օրվա կարանտին» կսահմանեն Թբիլիսիում, Բաթումիում, Գորիում, Թելավիում, Փոթիում եւ Զուգդիդիում, հաղորդում է Նովոստի Գրուզիան:
Այս մասին ասել է առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն: Նրա խոսքով՝ համաճարակային իրավիճակում կարեւոր է, որպեսզի շաբաթական երկու օրը մարդկանց շարժը ցածր լինի:
Նրա խոսքով՝ հաշվի առնելով տարբեր երկրների պրակտիկան, որոշում է ընդունվել շաբաթական երկու օր սահմանափակումներ գործարկել, եւ դա պարտադիր չէ, որ շաբաթ եւ կիրակի օրերը լինեն:
Վրաստանում փետրվարի 1-ից կչեղարկեն մի շարք սահմանափակումներ, որոնց սահմանվել էին հոկտեմբերի 28-ից. կաշխատեն բոլորը, եւ ոչ միայն մթերային խանութներն ու առեւտրի կենտրոնները: Վրաստանը նաեւ որոշել է վերսկսել մշտական ավիաթռիչքները, որոնք դադարեցվել էին 2020-ի մարտին:
Նմանատիպ հոդվածներ
Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է պաշտպանել իր երկիրը «տանկով, ՀՄՄ-ով և ավտոմատը ձեռքին»
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է պաշտպանել իր երկիրը, ինչ գնով էլ լինի, և եթե պետք լին...
Թունիսի նախագահի աշխատակազմի ղեկավարը կորցրել է տեսողությունը և տեղափոխվել հոսպիտալ՝ նախագահին ուղղված ծրարը բացելուց հետո
Թունիսի նախագահ Կաիս Սաիդի վարչակազմը հայտնել է Կարֆագենյան պալատ ընդունված նամակի հետ կապված միջադեպի մանրամասները, որը...
Ռուս զինվորականները վերահսկում են ամերիկյան Porter-ի Սև ծով մտնելը
Ռուսական Սևծովյան նավատորմի ուժերն ու միջոցները հետևում են ամերիկյան Porter էսկադրային ականակրի գործողություններին, որը...
Սենատոր Բեռնի Սանդերսի՝ թաթմաններով լուսանկարը նրան գրեթե 2 մլն դոլար է բերել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ սենատոր Բեռնի Սանդերսը բրդից պատրաստված թաթմաններ է կրել, որ...