Հասարակություն
Շենքի վերելակը մեկ ամիս է չի աշխատում. բնակիչները դիմում են Հայկ Մարությանին
Բաց նամակ՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին․
«Ձեզ են դիմում Օրբելի 63/1 շենքի բնակիչները։ Մեր շենքը խորհրդային տարիներին կառուցվել է Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտանիքների համար։
Այսօր էլ շենքում բազմաթիվ վաստակաշատ, թեև արդեն ծեր, մարդիկ են բնակվում, որոնցից շատերն արդեն մեկ ամիս է զրկված են տնից դուրս գալու տարրական հնարավորությունից, քանի որ 9 հարկանի շենքի վերելակն արդեն մեկ ամիս է՝ չի աշխատում, իսկ քաղաքապետարանի կողմից գործուն քայլեր չեն ձեռնարկվում դրա վերագործարկման ուղղությամբ։
Խնդրում ենք ձեր անմիջական աջակցությունը՝ խնդրի լուծման հարցում»։
Հարգանքով՝
Օրբելի 63/1 շենքիբնակիչներ

Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Երևանում Արցախի դրոշի տեղադրման փորձի ժամանակ ՀՅԴ ՀԵՄ երկու անդամ է բերման ենթարկվել
Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ».
Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր. «Փաստ».
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ Վենեսուելայում. արտակարգ դրություն է հայտարարվել
4.0