ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ճավա կղզում հրաբուխ է ժայթքել

Ինդոնեզական Ճավա կղզում գտնվող Մերապի հրաբուխը սկսել է ժայթքել հալված քարեր ու մոխիր: Այս մասին հայտարարել է Երկրաբանական աղետների ուսումնասիրման կենտրոնը, հայտնում է dpa- ն չորեքշաբթի, հունվարի 27-ին:

Հրաբուխը ժայթքել է չորս ժամ: Փրկարար ծառայությունները վտանգի աստիճանը գնահատում են որպես երկրորդ. մարդիկ չպետք է գտնվեն խառնարանին հարող հինգ կիլոմետրանոց գոտում: Միևնույն ժամանակ, զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվել:

Իր հերթին, տեղական կառավարությունը հայտարարել է հրաբխային ավելի ուժեղ ժայթքման դեպքում բնակիչներին տարհանելու պատրաստակամության մասին:

Քաղաքականություն

Պատահարներ