ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լուկաշենկոյի երկրպագուհին ներխուժել է սահադաշտ և համբուրել նրա շուրթերը

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երկրպագուներից մեկը՝ Յուլիան, մտել հոկեյի սահադաշտ, գրկել նախագահին և համբուրել նրա շուրթերը, գրում է rambler.ru-ն:

Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել «Օլիմպիական արենա» մարզադաշտում՝ հոկեյի խաղից հետո: Զրուցելով նախագահի մամուլի քարտուղար Նատալիա Էյմոնտի հետ՝ Յուլիան տեղեկացել է, որ Լուկաշենկոյի հետ հանդիպում հնարավոր է միայն այն սառուցի վրա: Յուլիան էլ հոկեյիստներից մեկից, առանց հարցնելու, վերցրել է մեծ՝ 45 համարի չմուշկներ և մտել սահադաշտ, հասել Լուկաշենկոյին և գրկել նրան:
Յուլիային հաջողվել է մի քանի անգամ գրկել Լուկաշենկոյին և նույնիսկ համբուրել շուրթերը: Ըստ աղբյուրի՝ Յուլիայի ամուսինը հետևել է սահադաշտ ներխուժած կնոջը՝ հանդիսատեսի նստարանին նստած:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Քաղաքականություն

Պատահարներ