Հայտնի դերասան Թոմ Հարդին Երևանում կարող էր մենամարտել Արման Ծառուկյանի հետ
«Վենոմ», «Խավարի ասպետը» և «Խելագար Մաքս» ֆիլմերի աստղ, բրիտանացի դերասան Թոմ Հարդին կարող էր իր պրոֆեսիոնալ գրեփլինգի նորամուտը նշել Երևանում՝ Hype FC մրցաշարի շրջանակում մրցելով UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար մարտիկ Արման Ծառուկյանի դեմ, գրում է armsport.am-ը։
Այս առաջարկի մասին հայտնել է Hype FC լիգայի ղեկավարներից Արման Մարտիրոսյանը՝ սոցիալական ցանցերում հրապարակելով դերասանի հետ անձնական նամակագրությունից մի հատված։ Մարտիրոսյանի խոսքով՝ Հարդին դիտարկվում էր որպես Շարա Բուլետի փոխարինող դեկտեմբերյան մրցաշարի համար։
«Թոմ Հարդին դեկտեմբերին պետք է գոտեմարտեր Շարա Բուլետի փոխարեն»,- գրել է Մարտիրոսյանը։
Նամակագրության մեջ Թոմ Հարդին շնորհակալություն է հայտնել առաջարկի համար, սակայն նշել է, որ չի կարող այն ընդունել զբաղվածության պատճառով։
«Արման, նախ՝ սա շատ շռայլ առաջարկ է։ Որտեղի՞ց և ինչո՞ւ է այն ծագել։ Կարծես թե սա շատ ավելի մեծ գումար է, քան սովորաբար վաստակում է BJJ պրակտիկայով զբաղվող ցանկացած պրոֆեսիոնալ մարզիկ: Բայց խոսքը դրա մասին չէ… Մարտից մինչ օրս ես խիստ զբաղված եմ նկարահանումներով, այնպես որ… Շատ շնորհակալ եմ, որ մտածել եք իմ մասին»։
Թոմ Հարդին հայտնի է որպես բրազիլական ջիու-ջիցուի սիրահար․ նա պարբերաբար մարզվում է, ունի կապույտ գոտի և մասնակցել է գրեփլինգի բարեգործական մրցաշարերի։
Ի վերջո Արման Ծառուկյանը Երևանում գոտեմարտել է Շարա Բուլետի հետ։ Վեց րոպե տևած մենամարտը անցկացվել է միայն ցավեցնող և խեղդող հնարքներով կանոններով։ Մարտիկներից ոչ մեկին չի հաջողվել վճռորոշ հնարք կիրառել, և գոտեմարտն ավարտվել է ոչ-ոքի։

Նմանատիպ հոդվածներ
ԿԳՄՍ նախարարը՝ «Ադրբեջան» բառը փակած և այդ պատճառով տուգանված դահուկորդի մասին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ սպորտը պետք է մնա սպորտի շրջանակում, և մրցումնե...
Արման Ծառուկյանը նշել է՝ ում հետ է հնարավոր համարում իր մենամարտը
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը խոսել է Bellator-ի նախկին չեմպիոն, ամերիկացի Մայքլ Չենդլե...
Ասում են՝ կարող ես պարտվել. Շարա Բուլետը բացատրել է, թե ինչու է համաձայնել մենամարտել Ծառուկյանի դեմ
UFC-ի միջին քաշային կարգի 14-րդ համար Շարա Բուլետը բացատրել է, թե ինչու է ընդունել թեթև քաշային կարգի դասակարգման առաջատ...
Ես նրան երկրորդ շանս էի տվել. Իսլամ Մախաչևը՝ Արման Ծառուկյանի հետ չկայացած ռևանշի մաիսն
Խառը մենամարտերի կիսամիջին քաշային կարգում UFC գործող չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևը խոսել է Արման Ծառուկյանի հետ չկ...