Անցած 6 օրում գրանցվել է 55 ավտովթար․ մանրամասներ
Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը բացահայտվել է 249 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Մասնավորապես՝
42 դեպք` ֆիզիկական ներգործության,
40 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
22 դեպք՝ հոգեկան ներգործության,
18 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
15 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
11 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
9-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, փաստաթուղթ կեղծելու,
7 դեպք՝ խարդախության,
5-ական դեպք՝ խուլիգանության, սառը զենքի հայտնաբերման։
Բացահայտվել է կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, դրամանենգության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ապօրինի որսի, ջրային կենդանիներ ապօրինի որսալու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, շորթման, թմրանյութի իրացման, թմրամիջոցների մաքսանենգության, ինքնիրավչության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ավտոմեքենայի գողության, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ավազակության, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, հետամտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
1 դեպք՝ գույքին տիրանալու,
1 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 6 օրում գրանցվել է 55 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 98-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Նմանատիպ հոդվածներ
Ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Ճանապարհային դեպարտամենտից հայտնեւմ են, որ հունվարի 5-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև, Թթուջուր-Նավուր ավտո...
Մենք կորցրել ենք հավատն առ Աստված և հավատն ինքներս մեր նկատմամբ. Ռուբեն Վարդանյան
Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել ձեր մտքերի, զգացմունքների, հույզերի, նամակների, ցանկությունների համար: Բաքվու...
Իրանի պետական հեռուստաընկերության կողմից «Սարի աղջիկ» երգը հայկական ներկայացնելն Ադրբեջանում հետաքննության առիթ է դարձել
Իրանի պետական հեռուստաընկերության կողմից «Սարի աղջիկ» երգը հայկական ներկայացնելն Ադրբեջանում հետաքննության առիթ է դարձել...
Փարիզի դատարանը մեղավոր է ճանաչել 10 անձի Բրիժիտ Մակրոնի գործով․ մանրամասներ
Փարիզի դատարանը Բրիժիտ Մակրոնի մասին կեղծ լուրերի գործով մեղավոր է ճանաչել 10 անձի։ Այս մասին հաղորդում է France Info-ն:...