Մակունցը հաստատում է՝ իր՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու հարցն օրակարգում է
Ազատությանը տված հարցազրույցի շրջանակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով իրեն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու՝ մամուլում շրջանառվող լուրին, հաստատել է, որ օրակարգում կա նման հարց, սակայն այն դեռ քննարկման փուլում է, վերջնական հստակեցումից հետո հանրային հրապարակում նույնպես կլինի:
Հրայր Թամրազյանի դիտարկմանը, թե Մակունցը հրաշալի տիրապետում է անգլերենին, սակայն ունի՞ արդյոք դիվանագիտական համապատասխան փորձ նման պաշտոն զբաղեցնելու համար, Մակունցը պատասխանել է, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում դեսպան նշանակվում են դիվանագիտական նշանակումով և քաղաքական նշանակումով:
«Քաղաքական նշանակման համար որեւէ սահմանափակում չկա, ինչ վերաբերում է իմ փորձին, կարծում եմ այն հանրային է եղել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում, փորձը չափազանց կարեւոր է, սակայն որոշ դեպքերում ամենաառաջնային դերակատարումը չունի»,-ասել է Մակունցը:
Նմանատիպ հոդվածներ
Պետք է գցենք գազանանոցի էշերի վանդակը. Մարությանը՝ իր հրաժարականից խոսողների մասին
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Այսօր քաղաքապետ Մարությանը արձակո...
Ինչու էր թշնամին խնայում Արցախի նախագահի նստավայրը. Քոչարյանն իր վարկածը ներկայացրեց
Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ պատերազմի ժամանակ թիրախավորվել են Ջալալ Հարությունյանի գրասենյակն ու ավտոմեքենան, բազմաթիվ...
Որոշումը Գագիկ Ծառուկյանն է կայացրել
«Երեկ մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, և չնայած պատվիրակները հնարավորություն ունեին նաև առցանց տարբերակով մասնակցել...
Ինչպե՛ս Նիկոլը հիշեց իր գողացած օծանելիքի, բայց «մոռացավ» դիվանագիտական անձնագրի մասին. Գագիկ Համբարյան
«Գրեթե մեկ օր պահանջվեց դավաճան Նիկոլից, որ մի սուտ հորինի ու հանրությանը բացատրի, թե ինչպես է իր դիվանագիտական անձնագիր...