Թբիլիսիում բողոքի ակցիա է կորոնավիրուսային սահմանափակումների դեմ
Թբիլիսիում այսօր բողոքի ակցիա է իրականացվում երկրում գործող սահմանափակումների դեմ, որոնք կոչված են կանխելու կորոնավիրուսի տարածումը։
Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Թբիլիսեցիները պաստառներ են բարձրացրել, որոնց վրա գրված է «Բացեք երկիրը», «Աշխատեցրեք տուրիզմը» և այլն։
Վրաստանում սահմանափակումները բավականին խիստ են, անգամ չեն աշխատում մետրոն, ավտոբուսները և տաքսիները։ Սահմանափակումները մտցվել էին 2020 թվականի նոյեմբերին կորոնավիրուսով վարակվածների թվի զգալի աճի պատճառով։ Այդ ժամանակ վարակվածների թիվը սկսեց օրական հասնել հինգ հազարի:
Դպրոցները Վրաստանում նույնպես փակ են, դրանք փետրվարի 1-ից կբացվեն մի քանի քաղաքներում։ Բայց Թբիլիսիում և՛ դպրոցները, և՛ տրանսպորտը կվերսկսեն աշխատանքը մարտից ոչ շուտ: Ամբողջ երկրում գործում է պարետային ժամ՝ առանց հատուկ թույլտվության երեկոյան 21:00-ից մինչև առավոտյան 5:00-ը դուրս գալ չի կարելի։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական կողմի վերադարձրած 30 զինծառայողների դիերն անճանաչելի են եղել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն. Արցախի ԱԻՊԾ
Երեկ, հունվարի 23-ին ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքներ էին իրականացրել Վարանդայի(Ֆիզու...
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատի մարզում. 24 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարային աշխատանք...
Հունվարի 25-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Աննա Հակոբյանը Լենա Նազարյանի հետ այցելել է պատերազմում անմահացած Խաչատուր Աղաջանյանի ընտանիքին
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այցելեցինք պատերազմում անմահացած Խաչատուր Աղաջանյանի ընտանիքին՝ Արարատի մարզի Հովտաշատ...