Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀՀ-ից ժամանած մի խումբ բժիշկ-փորձագետների
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 24-ին ընդունել է ԱՀ առողջապահության նախարարի հրավերով ՀՀ-ից ժամանած մի խումբ բժիշկ-փորձագետների:
Ներկայացնելով այցի ընթացքում անցկացված մասնագիտական քննարկումների արդյունքները՝ պատվիրակությունը գլխավորող բժիշկ Արամայիս Գալումյանը նշել է, որ դրանք շատ օգտակար էին համագործակցության կապերի ու մեխանիզմների ստեղծման ու զարգացման առումով: Գալումյանի խոսքով՝ Արցախի առողջապահական համակարգի առկա հիմնախնդիրներն արդյունավետորեն լուծելու գործում իրենց մասնակցությունը կունենան ՀՀ առողջապահության համակարգի առաջատար բազմաթիվ մասնագետներ, ովքեր ընդգրկվել են այդ նպատակով ձևավորված փորձագիտական խորհրդի մեջ:
Նախագահ Հարությունյանը կենսական նշանակության խնդիր է համարել Արցախում բարձրորակ առողջապահական ծառայությունների ապահովումը՝ նշելով, որ կառավարությունն այս ուղղությամբ շարունակելու է գործադրել առավելագույն ջանքեր: Նա շնորհակալություն է հայտնել ոլորտի առաջատար մասնագետներին ցուցաբերած պատրաստակամության ու աջակցության համար՝ ընդգծելով նրանց ունեցած անձնուրաց ներդրումը հատկապես պատերազմական օրերին:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը և ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական կողմի վերադարձրած 30 զինծառայողների դիերն անճանաչելի են եղել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն. Արցախի ԱԻՊԾ
Երեկ, հունվարի 23-ին ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքներ էին իրականացրել Վարանդայի(Ֆիզու...
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատի մարզում. 24 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարային աշխատանք...
Հունվարի 25-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Աննա Հակոբյանը Լենա Նազարյանի հետ այցելել է պատերազմում անմահացած Խաչատուր Աղաջանյանի ընտանիքին
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այցելեցինք պատերազմում անմահացած Խաչատուր Աղաջանյանի ընտանիքին՝ Արարատի մարզի Հովտաշատ...