Թուրքիայում մոտ 15%-ով նվազել է ռազմարդյունաբերական արտահանումը
Թուրքիայի պաշտպանական ու ավիացիոն արդյունաբերության կատարած ընդհանուր արտահանումը 2020թ․նախորդ տարվա համեմատ 14.8 տոկոս անկում է գրացել։ Ընդհանուր առմամբ 2020-ին արտահանման ծավալը կազմել է 2.3 մլրդ դոլար։ Այս մասին տեղեկություն է հրապարակել Թուրքիայի արտահանողների խորհուրդը, հայտնում է ermenihaber-ը:
Արտահանման նվազման հիմնական պատճառը, ըստ խորհրդի, կորոնավիրուսն է։
Արտահանման ծավալներում առաջին տեղը զբաղեցնում է ԱՄՆ-ն (784.2 մլն), իսկ երկրորդ տեղը՝ Ադրբեջանը (260.8 մլն դոլար)։ 2019թ․ համեմատ 2020թ․ Ադրբեջան կատարված արտահահանման ծավալները աճել են 194 տոկոսով։
2019-ի համեմատ 2020-ին 51 տոկոսով աճել են Թուրքիայից ԱՄԷ արտահանման ծավալները։ Թուրքիան դեպի ԱՄԷ 202․2 մլն դոլար արժողությամբ արտադրանքի արտահանում է իրականացրել։
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանը գնացել է նախարարություն՝ անձնակազմին հրաժեշտ տալու համար. Հրապարակ
Այսօր առավոտյան ժամը 12։00-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գնացել է նախարարություն՝ անձնակազմին շնորհակալությ...
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խ...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...