Հասարակություն

Մայթեզրերին տրանսպորտային միջոցների վաճառքի ու վարձույթի խնդիրը կլուծվի

Adrine Nidelyan 170 դիտում
Մայթեզրերին տրանսպորտային միջոցների վաճառքի ու վարձույթի խնդիրը կլուծվի

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:  
Փաթեթն ընդունվեց միաձայն՝ 83 «կողմ» ձայներով: 
Պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի և Նարեկ Զեյնալյանի հեղինակած փաթեթով առաջարկվում էր լուծել մայթեզրերին տրանսպորտային միջոցների վաճառքի ու վարձույթի խնդիրը: 
Նիկոլայ Բաղդասարյանը նշել էր, որ շատ են դեպքերը, երբ մայթեզրերին կազմակերպվում է տրանսպորտային միջոցների վաճառքը կամ վարձույթը, և կան վայրեր, որտեղ մայթեզրերը վերածվել են ավտոմեքենաների վաճառքի «շուկաների»: 
Օրինագծով առաջարկում էր այդ «շուկաները» տեղափոխել այլ վայրեր, որոնք նախատեսված կլինեն համայնքի կամ տնտեսավարող սուբյեկտների կողմից, կհամապատասխանեն օրինագծի չափանիշներին, որտեղ անհատները կամ սուբյեկտներն առավել բարենպաստ պայմաններում կկարողանան կազմակերպել իրենց մեքենաների վաճառքը կամ վարձույթը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250