Դոնալդ և Մելանյա Թրամփները լքեցին Վաշինգտոնը. նրանք չսպասեցին Բայդենի երդմնակալությանը
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնից հեռանալիս խոստացել է վերադառնալ: «Մենք կվերադառնանք՝ ինչ-որ ձևով»,- Թրամփին մեջբերում է Daily Mail-ը՝ ներկայացնելով Սպիտակ տնից ԱՄՆ առաջին ընտանիքի հեռանալու կադրերը:
Ինչպես աղբյուրը փոխանցում է, չորեքշաբթի Թրամփը վերջին թռիչքն է կատարում ամերիկյան օդուժի առաջին ինքնաթիռով՝ ուղևորվելով Մար ա Լագո կալվածք:
«Թող լավ կյանք ունենաք»,- ասել է Թրամփը «Էնդրյուս» ավիաբազայում հավաքված մի քանի հարյուր աջակիցներին: Թրամփի ելույթին նախորդել է 21 համազարկով ողջույնը:
Թրամփը հեռանալուց առաջ հաջողություն է մաղթել ԱՄՆ հաջորդ վարչակազմին: Պարբերականի փոխանցմամբ՝ Իվանկա Թրամփն արտասվել է հոր ելույթի ժամանակ, մինչդեռ նրա աջակիցները շնորհակալական խոսքեր են վանկակել:
Հիշեցնենք, որ Թրամփը որոշել էր Սպիտակ տունքը լքել նախքան նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունը:
[29e8c1d729deb12201fe179cf0842d41.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ում սկսվում է Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը
Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Կապիտոլիումում, որտեղ գտնվում են օրենսդիր իշխանության երկու...
Պայթյուն է որոտացել Իրաքի մայրաքաղաքի կենտրոնում. կան զոհեր և տուժածներ
Պայթյուն է որոտացել Իրաքի մայրաքաղաքի կենտրոնում: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն: Նախնական տվյալներով զոհվել է...
Ալիևը հրամանագիր է ստորագրել Ղարաբաղում «նախագահի հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ղարաբաղում «նախագահի հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին»: Այս...
Սիրիացի վարձկանները ավելի շատ վախեցել են ադրբեջանցի զինվորականներից, քան հայերից. լրագրող Լինդսի Սնել
Անկախ լրագրող Լինդսի Սնելը կրկին անդրադարձել է արցախյան պատերազմին Թուրքիայի կողմից վարձկանների ներգրավվածությանը: Twitt...