
Տիգրան Կարապետյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց «Իմ քայլը» դաշնիքից Աննա Գրիգորյանին

ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Տիգրան Կարապետյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու արձանագրությունը:
Խորհրդարանի հերթական նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ, ըստ այդմ, մանդատը տրվում է «Իմ քայլը» դաշնիքից Աննա Գրիգորյանին:
Ավելի վաղ Աննա Գրիգորյանը հայտարարել էր, որ դուս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից և գործելու է որպես անկախ պատգամավոր: