Ռուսաստանը 300 հոգանոց զորախումբ է ուղարկել Սիրիայի Ալ-Հասաքա մարզ
Ռուսաստանը զինվորականների հավելյալ ստորաբաժանում է ուղարկել Սիրիայի Ալ-Հասաքա մարզ։ Այդ մասին երկուշաբթի՝ հունվարի 18-ին, հայտնել է ռուս-սիրիական միացյալ դիտորդական կետի մայոր Դմիտրի Սունցովը։ Ընդհանուր առմամբ, այնտեղ կտեղակայվի մոտ 300 զինվորական։
Ըստ Սունցովի՝ ռուսական ստորաբաժանման հիմնական խնդիրը կլինի «նպաստել տարածաշրջանում հակամարտության դեէսկալացիային»։ Բացի այդ, նրանք կհետևեն հրադադարի ռեժիմի պահպանմանը և կօգնեն տեղացիներին։
Սիրիական Ալ-Հասաքա մարզը սահմանակից է Թուրքիային։ Ռուս զինծառայողներն այնտեղ տեղակայված են Մոսկվայի և Անկարայի՝ տարածաշրջանում կայունության ապահովման պայմանավորվածությունների շրջանակներում։
Նմանատիպ հոդվածներ
NASA-ն զգուշացնում է Թուրքիայում երաշտի լուրջ վտանգի մասին
Ամերիկյան Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, 2021թ․ հունվարի 11...
Ռուսական կործանիչներն ավելի քան 40 ավիահարվածներ են իրականացրել Սիրիայում՝ Դեր Զոր տանող ճանապարհն ահաբեկիչներից մաքրելու համար. SOHR
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) ակտիվիստները ֆիքսել են Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչա...
Մարդկությունը հայտնվել է «աղետալի բարոյական ձախողման» եզրին. ԱՀԿ
Մարդկությունը հայտնվել է «աղետալի բարոյական ձախողման» շեմին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ոչ ճիշտ բաշխման հետևանքով:...
Իրանն ու Թուրքիան երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ 3 նոր համաձայնագիր են կնքել
Իրանն ու Թուրքիան երկաթուղային տրասնպորտին առնչվող երեք նոր համաձայնագիր են ստորագրել: Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործա...