Հասարակություն
Ռազմամթերքի վնասազերծում Ասկերանի շրջանում, ինչպես նաև Մարտունիում և հարակից բնակավայրերում
Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են՝ այսօր սակրավորական ջոկատները զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների շրջանակներում, ռազմամթերքի վնասազերծում են նախատեսում Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում, ինչպես նաև Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում:
«Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Ուստի խնդրում ենք խուճապի չմատնվել:
Սակրավորական ջոկատներն աշխատում են ամեն օր՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 18:00-ն:
Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,101,112 կարճ հեռախոսահամարներին»,- հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում կայացել է ՀՀ-ի, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպում. Դատախազության խոսնակ
Առողջապահության նորանշանակ նախարարի կենսագրությունը
Սեյրան Օհանյանը պնդում է՝ զգուշանալ թուրք-ադրբեջանական զորավարժություններից. Aysor
Արցախի Դրմբոն գյուղի բնակիչները ՌԴ խաղաղապահներին խնդրել են օգնել Մարտակերտից Վարդենիս անխոչընդոտ տեղաշարժի հարցում
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 8 նոր ավտոբուսի գումար է հավաքագրվել. Ավինյան
Դատարանը մերժել է «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանին կալանավորելու միջնորդությունը
5.0
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0