Հասարակություն

Մեր եղբայրներն ու քույրերը ադրբեջանական բանտերում են, ինչպե՞ս գնալ նրանց տներ, նախընտրական բուկլետ տալ. Մարուքյանը՝ իշխանություններին

Մեր եղբայրներն ու քույրերը ադրբեջանական բանտերում են, ինչպե՞ս գնալ նրանց տներ, նախընտրական բուկլետ տալ. Մարուքյանը՝ իշխանություններին

Չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է հիմա արտահերթ խորհրդարանական ընտրություն կազմակերպել, խորհրդարանում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մեր եղբայրներն ու քույրերը ադրբեջանական բանտերում են, ինչպե՞ս գնալ նրանց տներ, նախընտրական բուկլետ տալ: Չեմ պատկերացնում արտահերթ խորհրդարանական ընտրություն այն վիճակում, որ մեծ թվով մեր հերոս նահատակների ճանաչման գործընթացն է գնում: Ինչպե՞ս եք գնալու նրանց բակերում բարձրախոսով խոսելու», - ասաց նա՝ ավելացնելով, որ քանի որ իշխանությունը սպառնում է արտահերթ ընտրությամբ, իրենք պատրաստ են:

Մարուքյանը ներկայացրեց նաև ընթացակարգը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական, որից հետո երկու անգամ վարչապետը չի ընտրվում, և խորհրդարանն ինքնալուծարվում է:

«Այլ ընթացակարգ չկա», - ընդգծեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250