ԱԳՆ-ում իրավիճակը լարված է. ոստիկանները բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին
«Ազատագրական շարժման» անդամները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքում։ Այս մասին գրում է Аysor.am-ը:
Իրավիճակն այստեղ լարվեց, ոստիկաններն, ուժ գործադրելով, ԱԳՆ շենքից բերման ենթարկեցին ակցիայի մասնակից Վահանգն Չախալյանին։
«Սա արդեն ձեռագիր է դարձել։ Բողոքի ակցիայի դեպքում որոշակի կանոններ կան, եթե ինչ-որ մեկը խոչընդոտում է ինչ-որ մի բանի բնականոն գործունեությունը, ապա կարգն այնպիսինն է, որ պետք է մոտենան հավաքի կազմակերպչին, պահանջեն բացառել խոչընդոտը, դրանից հետո երկու անգամ բարձրախոսով տեղեկացնեն, ապա նոր այդ մարդուն հեռացնեն, ոչ թե բերման ենթարկեն», - լրագրողներին ասաց ակցիայի կազմակերպիչ Արա Զոհրաբյանը։
Հիշեցնենք՝ ակցիայի մասնակիցները սպասում են ԱԳՆ ներկայացուցչին, որպեսզի ստանան իրենց հարցերի պատասխանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ակցիայի մասնակիցները համոզված են, որ կառավարությունը քաղաքականություն է որդեգրել՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին և ԱԳՆ-ից պաշտոնական պատասխան են պահանջում։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն հրապարակել է զոհված զինծառայողի անունը
Դեկտեմբերի 10-ին ՀՀ արևելյան ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ) Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործող...
ՀՐԱՏԱՊ. Երկու վիրավոր ունենք, փոխհրաձգությունը դադարել է. պաշտոնական
Դեկտեմբերի 9-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացված սադր...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանում բնակվող թվիթերյան օգտատերը Շուշի գրությամբ հայկական ծագման եկեղեցու զանգ է հրապարակել
Թվիթերյան իր էջում Cavid the Self-Orientalist անվամբ գրանցված օգտատերը, ով, ինչպես նշված է, բնակվում է Ադրբեջանում, իր հ...
«Այդ գովազդն ամենուրեք է». Տիգրան Հակոբյանն առաջարկում է 2-3 տարով հետաձգել շահումով խաղերի գովազդի արգելքը ԶԼՄ-ների համար
Համավարակի ու պատերազմի պատճառով գովազդային շուկան լրջորեն ցնցվեց։ Հեռուստաընկերություններից շատերը ստիպված կրճատել են հ...