Հասարակություն

Երևանից Ստեփանակերտ անվճար տեղափոխող ավտոբուսներն առաջիկայում ևս կշարունակեն գործել

Երևանից Ստեփանակերտ անվճար տեղափոխող ավտոբուսներն առաջիկայում ևս կշարունակեն գործել

Երևանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսները կշարունակեն գործել այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը լինի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող, Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Վիրաբյանը:

«Հայստանի համապատասխան կառույցների հետ պայմանավորվածությունները կան, անվճար ավտոբուսները kշարունակեն գործել: Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից ուղևորափոխադրումներն իրականացվում են ու կիրականացվեն այնքան, որքան դրա կարիքը լինի»,- ասաց Միքայել Վիրաբյանը:

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգողը նկատեց, որ պատերազմը դադարելուց հետո՝ սկզբնական շրջանում Արցախ մեկնող ավտոբուսների թիվը մեծ էր: Եղել են օրեր, որ Երևանից մեկ օրում 25-ից ավելի ավտոմբուսներ են անվճար տեղափոխել արցախցիներին: Այսօր համեմատաբար քիչ են: Նման ավտոբուսներ են աշխատել նաև Հայաստանի տարբեր մարզերի մարզկենտրոններում ևս: Միքայել Վիարբյանը նշեց, որ այսօր նույնպես, եթե պետք լինի, մյուս մարզերի մարզկենտրոններից անվճար ուղևորափոխդրումներ կկազմակերպվեն: Մարզկենտրոններում այդ նպատակի համար դեռ կան հերթապահ ավտոբուսներ:

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250