Ապարանի տարածաշրջանում թույլ գետնաբուք է, բազմաթիվ շրջաններում ձյուն է տեղում

Հունվարի 18-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Թալինի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում և Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին ձյուն է տեղում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը։ 

Ապարանի տարածաշրջանում թույլ գետնաբուք է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

Քաղաքականություն