Վազգեն Մանուկյանը վստահ է, որ այն, ինչ տեղ ունեցավ նախօրեին Գյումրիում, կազմակերպված էր, իսկ իսկական «Գյումրին իրեն փողոցում մոտենում էր, խոսում»

Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է Վանաձորի բնակիչների հետ: Շարժման անդամները հանդիպման մեկնարկին նշեցին, որ իրենք պահանջում են կառավարության հրաժարականը, որից հետո պետք է Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ձևավորվի ժամանակավոր կառավարություն:

Վազգեն Մանուկյանի խոսքով` գործող կառավարությունը մի շարք բացթողումներ է ունեցել պատերազմին նախորդող շրջանում, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո: Մանուկյանը նշեց, որ ճիշտ քաղաքականության շնորհիվ հնարավոր կլիներ խուսափել պատերազմից, պահել հայկական կողմին պատկանող ամուր դիրքերը, ինչպես նաև մի շարք հայանպաստ կետեր ներառել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարությունում:

 

Մինչ հանդիպումը սկսելը ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին երեկ Գյումրիում տեղի ունեցած միջադեպին։

Վազգեն Մանուկյանի խոսքով՝ «այդ մարդիկ խայտառակում են գյումրեցու անունը»։ Անկեղծանում է, որ ինքն անձամբ կիսով չափ գյումրեցի է՝ մայրն է Գյումրուց։ Նրա խոսքով՝ իսկական Գյումրին այն Գյումրին էր, որը «լցնում էր դահլիճը, փողոցում մոտենում, խոսում էր իր հետ»։ Վստահ է, որ այն, ինչ երեկ տեղի ունեցավ Գյումրիում, կազմակերպված էր։ Ասում է՝ նույնիսկ գիտի, թե ով էր դրա հետևում կանգնած։

«Մեր բակում մեկը կա, որ անօթևան է՝ շիշ է հավաքում, վիրավորական իմաստով չէ, բայց այդ մարդկանց «բոմժ» են ասում։ Այսօր առավոտյան ասաց՝ պարոն Մանուկյան, մեզ ինչի՞ եք վիրավորել, այդ տականքների հետ եք մեզ համեմատել»։

 

Քաղաքականություն

Պատահարներ