Քաղաքականություն

Խաղաղության պատրաստվող տգետներին ստիպված եմ հիշեցնել, որ թուրքերը շատ են «սիրում» մեր նման խաղաղասերներին. թուրքագետ Վարուժան Գեղամյան

Խաղաղության պատրաստվող տգետներին ստիպված եմ հիշեցնել, որ թուրքերը շատ են «սիրում» մեր նման խաղաղասերներին. թուրքագետ Վարուժան Գեղամյան
Խաղաղության պատրաստվող այս տգետներին ու դեռևս նրանց սատարողներին ստիպված եմ հիշեցնել, որ թուրքերը շատ են «սիրում» մեր նման խաղաղասերներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է թուրքագետ Վարուժան…

Խաղաղության պատրաստվող այս տգետներին ու դեռևս նրանց սատարողներին ստիպված եմ հիշեցնել, որ թուրքերը շատ են «սիրում» մեր նման խաղաղասերներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը: 

 

«ՀՀ ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկն այսօր ասել է. «Պետք է փորձենք երկարատև խաղաղություն ունենալ մեր բոլոր հարևանների հետ. տարածաշրջանը վերջապես պետք է մարդկային դեմք ունենա։ Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար»։

Տարաշածրջանի ու Հայաստանի հարևանների մասին ոչ թե հետադիմական, այլ տխմարագույն պատկերացումներ ունեցող այս պաշտոնյան Լենա Նազարյանն է, ով չի պատրաստվում Հայաստանը նորից հզորացնել, քանի որ ինքը դա «վնասակար է համարում»։

Ամբողջ տարածաշրջանը զինվում է և պատրասվում է մեծ պատերազմի, իսկ ՀՀ ԱԺ փոխխոսնակը ուզում է մարդկային դեմքով խաղաղ տարածաշրջան։ Առավել մեծ անհեթեթություն դժվար է պատկերացնել։

Հասկանում եք, չէ՞, որ մոտավոր էսպիսի մտքեր են ասվում նաև Իրանի կամ Արաբական Էմիրությունների հետ բանակցություններին։ Ու պատկերացնո՞ւմ եք, օրինակ՝ իրանցիների դեմքի արտահայտությունը էսպիսի անհեթություններ լսելով։

Խաղաղության պատրաստվող այս տգետներին ու դեռևս նրանց սատարողներին ստիպված եմ հիշեցնել, որ թուրքերը շատ են «սիրում» մեր նման խաղաղասերներին։

Նույն հարցազրույցում նա փորձել է շահարկել նաև զոհերի թեման ու կոչ արել խուսափել նոր զոհերից։ 2016-ի Ապրիլյանի մեր զոհերին ու մի քանի դիրքային կորուստը քաղաքական դրոշակ սարքած և դրա վրա իշխանության եկած, Տիգրան Մեծի դիմանկարով ու Կիլիկիայի դրոշով շապիկներ հագնող, Ստեփանակերտի կենտրոնում «Արցախը Հայաստան է և վերջ» գոռացող այս երեսպաշտ իշխանությունները Հայաստան պետության ներկայիս կործանումը ամեն օր խորացնում են։

Սրա հետ համակերպվելու դեպքում հանկարծ չնեղվեք, որ մի քանի տարուց զարգացման որևէ շանսից զրկված լինեք»,- գրել է նա։

 

Նմանատիպ հոդվածներ

Սենոր Հասրաթյան. Լենա Նազարյան մտածո՞ւմ էիք, թե դեռևս 18 տարեկանը չլրացած ում որդու հաշվին եք երկրի կազմաքանդման հիմքերը դնում

Արցախի ՊԲ գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է. «Հայ ժողովուրդը պատանդի կարգավիճակում է հայտնվել դասալիքների և Հայրենիք...

Վազգեն Մանուկյանը վստահ է, որ այն, ինչ տեղ ունեցավ նախօրեին Գյումրիում, կազմակերպված էր, իսկ իսկական «Գյումրին իրեն փողոցում մոտենում էր, խոսում»

Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է Վանաձորի բնակիչների հետ: Շարժման անդամները...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250