Հասարակություն

Ադրբեջանական կողմը Թալիշ-Մատաղիս ուղղությունից փոխանցել է 2 զինծառայողի աճյուն

Ադրբեջանական կողմը Թալիշ-Մատաղիս ուղղությունից փոխանցել է 2 զինծառայողի աճյուն
Երեկ՝ հունվարի 15-ին Արցախում դիերի որոնողական աշխատանքներ չեն իրականացվել, բայց ադրբեջանական կողմը գտել և հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի աճյուն։ Այս մասին հայտնել է Արցախի արտակարգ…

Երեկ՝ հունվարի 15-ին Արցախում դիերի որոնողական աշխատանքներ չեն իրականացվել, բայց ադրբեջանական կողմը գտել և հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի աճյուն։

 

Այս մասին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

 

Աճյունները ադրբեջանցիները գտել են Թալիշ-Մատաղիս ուղղությամբ։ Մարմինների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դիերն անճանաչելի են։

 

Այսօր՝ հունվարի 16-ին որոնողական աշխատանքներ իրականացվելու են Հադրութ, Ֆիզուլի, Ջաբրայիլ, Շուշի ուղղություներով։ Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատները։

Նմանատիպ հոդվածներ

Ադրբեջանական կողմի վերադարձրած 30 զինծառայողների դիերն անճանաչելի են եղել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն. Արցախի ԱԻՊԾ

Երեկ, հունվարի 23-ին ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքներ էին իրականացրել Վարանդայի(Ֆիզու...

Պատրաստվեք պր Հարությունյան, իմ ընտանիքիս հետ բնակվելու եմ ձեր տանը, դուք իմ տունը նվիրել եք թշնամուն. Շուշիի բնակիչ Նարինե Ավանեսյան

Շուշիի արդեն նախկին բնակիչ բնակիչ Նարինե Ավանեսյանը ՖԲ գրել է.  «Արայիկ Հարությունյան 2010 թ մշտական բնակությո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250