Ես հավատում եմ, որ Փաշինյանը փորձել է լուծել այդ հարցը, բայց չի ստացվել. Էդմոն Մանրուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այն կարծիքին է, որ եթե ՀՀ վարչապետը գնար հունվարի 11-ին Մոսկվա և հայտարարեր, որ ոչ մի պայմանավորվածություն չի լինի, և ոչինչ չի ստորագրի, քանի դեռ հայ գերիները չեն վերադարձվել, ապա այդ խնդիրն ավելի արագ կլուծվեր: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Մարուքյանը:
«Փաշինյանը պետք է ասեր՝ մենք մեր պայմանավորվածություններն արել ենք, դուք ձերը չեք անում, և հետևաբար ես այս փաստաթուղթը չեմ ստորագրում, հիմա վերադառնում եմ Հայաստան, երբ կվերադարձնեք ռազմագերիներին, այս երկրորդ հայտարարությունը ես կստորագրեմ: Ես հավատում եմ, որ նա փորձել է լուծել այդ հարցը, բայց չի ստացվել իր մոտ, որովհետև ինքն արդեն այդ պարտության սիմվոլն է....: Էն երկիրը, որը մեր ռազմագերիներին չի տալիս, ի՞նչ երկաթգիծ ենք մենք ունենալու էդ երկրի միջով անցնող, որը մեր ժողովրդի համար լինելու է անվտանգ, երբ մեր ժողովուրդը գիտի, որ իր եղբայրներն ու քույրերը բանտերում են նստած»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն և Ռուսաստանը կվերացնեն Covid-ով պայմանավորված փոխադարձ ելքի և մուտքի խոչընդոտները
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները կվերացնեն փոխադարձ ելքի և մուտքի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խոչը...
Փաշինյանի ոտքերն ամուր կերպով գետնին են, ոչ թե՝ երկնքում. Լենա Նազարյան
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն այսօր «Sputnik Արմենիա»-ի եթերում անդրադարձել է ընդդիմադիրների այն կարծիքին, թե պարտված երկ...
Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները
Հայտնի երկրաբան, բարեգործ Գրիգոր Գաբրիելյանցը ակտիվ բանակցություններ է վարում ռուսական կողմի հետ թշնամուն հանձնված Շուշի...
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...