ՀՀ-ն և Ռուսաստանը կվերացնեն Covid-ով պայմանավորված փոխադարձ ելքի և մուտքի խոչընդոտները
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները կվերացնեն փոխադարձ ելքի և մուտքի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խոչընդոտները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանի հարցին:
«Մենք փորձում էինք ԵԱՏՄ շրջանակում այդ խնդիրը լուծել, չհաջողվեց, բայց ռուսական կողմի հետ նախաձեռնեցինք մի լուծում, որը հնարավորություն է տալիս ազատ սահմանի սկզբունք դնել բոլոր մեր այն հայրենակիցների համար, որոնք ունեն թեստավորման արդյունքներ կամ հիվանդացել և արդեն լավացել են: Մենք կառավարության որոշումը ընդունել ենք, հիմա սպասում ենք նման որոշման ՌԴ-ից, որից հետո այդ մեխանիզմը կսկսի աշխատել»,- ասաց Մհեր Գրիգորյանը:
Փոխվարչապետը հավելեց, որ Ռուսաստանի կառավարության համապատասխան որոշումից հետո կստեղծվի մի համակարգ և անձը անալիզ հանձնելուց հետո կստանա սահմանը հատելու կանաչ լույս, թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանի Դաշնությունում:
«Ես հուսով եմ, որ այդ համակարգը կաշխատի ու մեր հայրենակիցները հնարավորություն կունենան առանց խոչընդոտի սահմանը հատելու»,- նշեց Գրիգորյանը:
Նմանատիպ հոդվածներ
Գարիկ Մարտիրոսյանը «Маска» շոուի ժամանակ հրաժարվել է գովազդել ադրբեջանցի հովանավորին
Լրագրող եւ հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը Տելեգրամյան իր ալիքում լուսանկարներ է հրապարակել և գրել, որ Գարիկ Մարտիրոսյանը...
«Մարալ Նաջարյանը գտնվում է Գուբիստանի բանտի 3-րդ մասնաշենքի, 2-րդ հարկի 213 խցում». Դ. Շահնազարյան
Ըստ ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանի՝ տարբեր գնահատականներով՝ զոհերի թիվը 6000-ից ավելի է: Այս մասին նա հայտնել է «1...
Իմ հաշվարկներով 1 ժամում 200-300 հոգու եմ խոցել. փոխգնդապետը պատրաստ է իրենց գյուղը հետ բերել
Խոջալուի 2-րդ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Սահակ Ավշարյանը պատերազմի առաջին իսկ օրից եղել է ամենաթեժ կետերում։ NEWS...
Թրամփի վարչակազմը կառավարման վերջին ժամերի ընթացքում Թուրքիայի հետ պայմանագիր է ստորագրել
Թրամփի վարչակազմը կառավարման վերջին ժամերի ընթացքում Թուրքիայի հետ պայմանագիր է ստորագրել, Թուրքիայի սահմաններում գտնվող...